Լրահոս

Ոստիկանները թքել են զոհված զինվորների ծնողների վրա (Տեսանյութ)

 

Քիչ առաջ կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների  ծնողների վրա: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը:  Նրա ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով  ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են  ուժով  նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»:

Կառավարության շենքի մոտ զոհված զինվորների ծնողներին  մոտեցավ Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը. նա լսելով կանանց դժգոհությունները, վերցրեց հեռախոսահամարները  եւ խոստացավ զեկուցել նախարարին, սակայն ծնողները պնդեցին, որ իրենք հանդիպում են պահանջում նախարարի հետ:

Նանա Մուրադյանի առողջական վիճակն այդ պահին վատացավ, ոստիկանությունը նրանց խնդրանքով շտապօգնություն կանչեց:

Տիկին Ղազարյանը մեզ հետ զրույցում մատնացույց արեց ոստիկաններից մեկին՝ վստահեցնելով, որ այդ ամենը կատարվել է  տվյալ ոստիկանի հրահանգով: «Տեսեք, մեծ գլխով այն ակնոցավորն ա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ձեռքերը ոլորում էին, տանում էին գցեին ոստիկանական մեքենան»: Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing