Լրահոս

Ոստիկանների գործողությունից տուժել է երկու ամսական երեխա

 

4537101

sputnik.co.am – Ոստիկանների և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել են Սարի թաղի բնակիչները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Ծխային նռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։

Դրա հետևանքով տուժել է երկու ամսական երեխա, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը` հղում անելով տուժած երեխայի տատիկին։

Երեխան սկսել է խեղդվել, ժամանած «Շտապօգնության» մեքենան մորը և երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Սարի թաղում տների ապակիներ են կոտրվել։

Բախման հետևանքով տուժել են նաև լրագրողներ։

Նրանց շարքում են ռուսական Lifenews-ի թղթակիցը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am լրատվականի նկարահանող խմբերը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am