Լրահոս

Ոստիկանության ծառայողները կասկածվում են՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ

 

e2b34914_5a36_44b0_b032_69cfa5dea61f_w987_r1_s.thumb

pastinfo.am — 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
Ինչպես հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, Ոստիկանության ծառայողները կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության փոխգնդապետի և նրա ծառայակցի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am