Լրահոս

Ոստիկանությունը կանխել է նախապատրաստվող սպանությունը

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։
Քննությունը շարունակվում է։
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մահափորձ է եղել Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ։ Ամենայն հավանականությամբ այս հայտարարությունը կապ ունի նշված դեպքի հետ։


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing