Ոստիկանությունը փնտրում է Խաչատուր Աբովյանին. նա չի տվել Ղազարոս Աղայանի պարտքը. Shamshyan.com

192

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։

Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին ինքը 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1 կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ և պայմանավորվել են, որ 3 ամսվա ընթացքում Խ. Աբովյանը պետք է գումարը վճարի, սակայն մինչև օրս գումարը խաբեությամբ ոչ միայն չի վճարվել, այլ նաև հեռախոսազանգերին Խ. Աբովյանը չի պատասխանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache