Լրահոս

«Ով ցանկություն ունի զբաղվելու այդ բիզնեսով, կարող է զբաղվել». Վարչապետը` շաքարավազի ներկրման մասին

 

Hovik-abrahamyan14

168.am-գրում է. Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է այն, եթե ոչ մենաշնորհ, երբ հարևան Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը 40%-ով էժան է Հայաստանում գործող գնից: «Գների էժանացում կլինի, եթե ազատականացվի դաշտը»,- ասաց Խ.Քոքոբելյանը:

«Մենք օրենքով մենաշնորհ ոչ մեկին չենք տվել, դա տնտեսական գործունեության արդյունքում է ձևավորվում»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ նախագահի հետ հարցը կրկին քննարկել են, պետք է գների նվազման գործընթաց սկսվի և այդ հարցում հետևողական են լինելու: Ըստ վարչապետի` ՀՀ ներկրվող ապրանքի ինքնարժեքի վրա զգալի ազդում է Փոթիից Հայաստան տեղափոխման ծախսը:  Հ.Աբրահամյանը խոստացավ հետևել բոլոր ոլորտներին. «Որ ասում են՝ շաքարավազը մենաշնորհ է, չգիտեմ, այլ տարբեր սննդի տեսակներ են ասում: Հիմա ես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվելու այդ բիզնեսով, կարող է զբաղվել: Ես լինելու եմ հետևողական, որևէ մի գերատեսչության, նախարարության, պետական մարմինների կողմից որևէ մեկի նկատմամբ չի լինելու առանձնահատուկ վերաբերմունք, լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ: Բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Մենք այս գործընթացին լինելու ենք հետևողական: Թող բոորը զբաղվեն գործարարությամբ, որևէ խոչընդոտ չի լինելու»: Խ.Քոքոբելյանն արձանագրեց, որ այսօր պատմական օր է, որ այս պահից սկսած գործարարները կարող են զբաղվել ցանկացած ապրանքի ներկրմամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ՝ մայիսի 12-ի հայտարարությունն այդքան մեծ արձագանք է գտել, իհարկե, նաև դրական ու բացասական: Կա նաև թերհավատություն, բայց ես դա հաղթահարել եմ: Ես ուղղակի իմ նախաձեռնությանը հավատում եմ, եթե մարդ իր նախաձեռնությանը չհավատա, ապա հաջողություն չի ունենա ապագայում»,- ասաց Հ.Աբրահամյանը

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing