Ով է երեկ մահացած զինծառայողը և ինչ է իրականում կատարվել նրա հետ

 

 

bezymyannyj

hartak.am — Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Նա 23 տարեկան է: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները վերջին անգամ երեկ են խոսել Իվանի հետ: Թե ինչ են խոսել՝ գյուղապետը չգիտի: Նրա վստահեցմամբ՝ դեպքի մասին գյուղում դեռ ոչինչ չգիտեն, չեն կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել:




«Կարող եմ ասել, որ նորմալ ընտանիքից է, հայրը աշխատող տղա է, մայրը եւս աշխատում է՝ ուսուցչուհի է: Մեկ եղբայր ունի, նա էլ Հայաստանում չի, արտագնա աշխատանքի է մեկնել»,- ասաց գյուղապետը:

Մեր հարցին, թե արդյո՞ք աշխատանք չունենալու պատճառով էր Իվան Հարությունյանը պայմանագրային ծառայության անցել, Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Ով մնացել է այստեղ, արտասահմանում չի, զինվորական է»:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը), դեպքի մանրամասները պարզվում են:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author