Ով է «Էշ-էշ մի′ խոսա» խոսքերի հեղինակ պատգամավորը և ինչ քրեական պատմություններով է հայտնի

210

armlur.am — Երեկ ԱԺ-ում թեժ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների անդամների միջև: Այն պահին, երբ Միքայել Մելքումյանը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս ասաց քաղաքական բռնապետ, ՀՀԿ-ական պատգամավորն«Էշ-էշերը վրդովվեցին:

Ամեն ինչ այն աստիճան դուրս եկավ վերահսկողությունից, որ օրենսդիրի ներկայացուցիչներն անցան անձնական վիրավորանքներին:

«Էշ-էշ մի′ խոսա»,- դիմելով Աշոտյանին` ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով նաև նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է:

Ի պատասխան` Աշոտյանը մի քանի անգամ անընդմեջ կրկնեց միայն. «Ձա′յնդ»:

Ինչպես հայտնի է` Աբրահամ Մանուկյանը որդուն մեծ դժվարությամբ է կարողացել Ազգային ժողով «հասցնել»: Հիշեցնենք` դեռևս անցած տարի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը շարունակելով իր շողոքորթությունը՝ փորձում էր Գագիկ Ծառուկյանից նեղացած պատգամավորների եւ Ծառուկյանի միջր միջնորդ հանդիսանալ, երկակի խաղի մեջ էր. նրա պատգամավոր որդին ևս դուրս էր եկել Ծառուկյանի դեմ։

Բանն այն է, որ ԲՀԿ-ն երբ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարվածների անունները, նրանց թվում էր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը։ Սակայն նա ևս Ծառուկյանից մյուս նեղացածների նման այդ դիմումից ԿԸՀ-ում հրաժարվեց։ Ասել է, թե Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում էր Ծառուկյանի դեմ թեկնածուների «ապստամբությանը», մյուս կողմից փորձում հաշտեցնողի դերում գտնվել: Արդյունքում, քրեական պատմություններով հայտնի նրա որդին շարունակում է պատգամավորական գործունեությունը:

Արթուր Մանուկյանը նախկինում մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա անունը առավել շրջանառվեց 2015 թվականին` քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` Չուգունի սպանության ժամանակ:

Այդ ժամանակ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արթուր Մանուկյանը սպանության գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` երիտասարդները դեպքից առաջ կոնֆլիկտ են ունեցել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache