Ով է հանրահայտ լուսանկարի գոռացող կինը

173

Հիշում ե՞ք, որ խնդրել էի ինձ ընդամենը ցույց տալ այս աղջկա դեմքը, ոչ էքսպրեսիվ վիճակում: Պարզվեց` ընկերներիցս մի քանիսը նաև մանրակրկիտ հետաքննություն են անցկացրել:)
Աղջիկը Անի Մուրադյանն է: Շարքում է նաև նրա հայրը՝ Տիգրան Մուրադյանը, որը նույնպես մասնակցել է հավաքին՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Իսկ կենտրոնում՝ ընտանիքի մայրն է, Լուսինե Պողոսյանը, որն էս վերջերս տարբեր առիթներով հիշատակվում էր որպես նշանավոր ընտրակեղծարար: Նրանք այդ օրն այնտեղ են եղել ամբողջ ընտանիքով: Եվ դրա համար, հավատացեք, ունեին լուրջ պատճառներ:

Պարզվում է՝ Լուսինե Պողոսյանը տնօրինում է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի մեջ միավորված յոթ մանկապարտեզների միացյալ ֆինանսական հոսքերը: Մի զարմացեք, այդ յոթ մանկապարտեզները իրոք չունեն տնօրեններ, այլ միայն հիմնարկների ղեկավարներ, իսկ փաստացի տնօրինումն իրականցնում է հենց տիկին Պողոսյանը՝ թաղապետարանում նստած: Փաստորեն դա հնարավոր է: Բայց ինչքան գիտեմ՝ էս ֆենոմենալ սխեման միայն Ավանին է բնորոշ:)

Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ չար լեզուներն այնուամենայնիվ պնդում են, որ բավական կլորիկ գումարներ են նյամ-նյամ արվել այս սխեմայի շրջանակում: Այնպես որ իրավապահներին մնում է միայն մի թեթև ստուգում սկսել այդ Համայնքային կազմակերպությունում, ու հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին պաշտպանող սակավաթիվ միտինգավորներից երեքը պակասեն:)

Գրառումը և լուսանկարը Vahagn Tevosyan-ի ֆեյսբուքյան էջից։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache