Լրահոս

Ով է հարվածելու Ալիևի օդանավին

 

arm146365234343

 lragir.am-ը գրում է. Աֆղանստանում կործանվել է ադրբեջանական Silkway ընկերությանը պատկանող AN-12 բեռանատար օդանավը, որի անձնակազմի 7 անդամ զոհվել է: Օդանավը կործանվել է օդ բարձրանալիս: Դա տեղի է ունեցել աֆղանական Գիլմենդ նահանգի Դվաեր օդանավակայանում: Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչությունը հաղորդել է, որ օդանավը ղեկավարվում էր ինտերնացիոնալ անձնակազմ,, որի կազմում են Ուզբեկստանի մեկ քաղաքացի (կապիտան), Ուկրաինայի երեք քաղաքացի եւ Ադրբեջանի 5 քաղաքացիներ: Ադրբեջանական մամուլը գրում է, որ Silkway ավիաընկերությունը պատկանում է Ալիեւի ընտանիքին՝ նրա դուստրերին:Ամենաուշագրավn այն է, որ նույն ավիըանկերությունն Աֆղանստանում կորցրել է եւս մեկ օդանավ: Դա տեղի էր ունեցել հինգ տարի առաջ, 2011 թվականի հուլիսի 6-ին: Ալիեւներին պատկանող ընկերության այդ օդանավը խոցել էին թալիբները:Ինչո՞վ է հանգամանքը ուշագրավ: Բանն այն է, որ Ալիեւների այդ ընկերությանը պատկանող օդանավի առաջին աղետը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կրկին բավական բեկումնային շրջան էր: Աֆղանստանում Ալիեւների օդանավը խոցել էին 2011 թվականի հուլիսի 6-ին: Դրանից ընդամենը 10-12 օր առաջ՝ հունիսի 24-ին Կազանում տեղի էր ունեցել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը՝ կազանյան հայտնի հանդիպումը, որում քննարկվել էր կազանյան կամ Լավրովի հայտնի պլանը: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը խոստովանեց, թե ինչ բովանդակություն էր ունեցել այդ պլանը՝ տարածքների հանձնում Բաքվին, խաղաղապահների տեղակայում, ընդ որում Արցախի կարգավիճակի շարունակվող անորոշությամբ:Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ պլանը ձախողվել էր Բաքվի անհամաձայնության պատճառով: Սարգսյանը նաեւ խորհրդանշական հայտարարություն էր արել, թե գիտեր, որ Բաքուն չի ընդունելու: Այդպիսով, Սարգսյանը կարծես թե ակնարկում էր, որ Հայաստանի եւ Արցախի համար խիստ վտանգավոր այդ պլանը՝ որ Ռուսաստանի միջնորդական ջանքի արդյունքն էր, ընդունել է լինելով վստահ, որ այն չի իրագործվի Ադրբեջանի մերժման պատճառով:Իսկ ինչու՞ էր Սարգսյանը վստահ, որ Ադրբեջանը կմերժի եւ հարկ չի լինի արդեն պատասխանատվություն կրել սեփական համաձայնության համար: Բանն այն է, որ առաջարկվող պլանի բովանդակությունն այնպիսին էր՝ համենայն դեպս Բլումբերգին տված հարցազրույցում ներկայացվածից դատելով, որ Բաքվի համար դա ուղղակի նվեր էր, ոչ թե պլան, քանի որ դրանով Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան շատ երկար ժամանակով հաստատում էին գործնականում քարե գերիշխանություն տարածաշրջանում: Ուրեմն ինչու՞ է Ալիեւը մերժել այդ պլանը: Եվ արդյոք այդ մերժման գործում մեղմ ասած դերակատարում չի ունեցել Արեւմուտքը, որի համար կազանյան պլանի իրագործումը պարզապես կլիներ Կովկասի եւ ընդհանրապես սեւծովյան ու Կասպիցի ավազանի քաղաքականության գրեթե անհաղթահարելի մի արգելակ, որը անկասկած էական խոչընդոտ էր լինելու նաեւ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերության կարգավորման գործընթացի համար:Ու արդյոք դա չի եղել Սերժ Սարգսյանի վստահության հիմքը, որ Ալիեւին կստիպեն հրաժարվել կազանյան համաձայնությունից, քանի որ այդ համաձայնությունը էապես վտանգում է եվրատլանտյան հանրության` Կովկասը եւ լայն տարածաշրջանը հետխորհրդային վերամոնտաժման քաղաքականության կամ պարզապես տարածաշրջանը ԽՍՀՄ հետկայսերական փլատակներից ու փոշուց մաքրելու, եւ միջազգային անվտանգության նորոգվող համակարգի գործուն, արդյունավետ եւ կայուն մեխանիզմի վերածելու հիմնարար ծրագրերը:Ակնհայտ էր, որ կազանյան աղետը այդ շարժառիթներից ելնելով կանխվեց հենց Արեւմուտքի ջանքով: Այդ իմաստով, ներկայում՝ հնգամյա վաղեմության հեռվից, եւ հատկապես արցախյան գործընթացում ներկայում խմորվող նոր դինամիկայի եւ իրողությունների ֆոնին, բավական ուշագրավ է երեuակվում 2011 թվականի հուլիսի 6-ին Ալիեւներին պատկանող ավիաընկերության օդանավին Աֆղանստանում հասցված հարվածը:Այժմ էլ, երբ Վիեննայից հետո Ռուսաստանը հայտարարում է կազանյան պայմանավորվածությունների արդիականացման շրջանակում կողմերի միջեւ փուլային փոխզիջման հասնելու իր մտադրության մասին, իսկ Ադրբեջանն էլ դրան զուգահեռ սկսում է հրաժարվել կազանյան պլանի վերականգնման համար արգելք հանդիսացող եւ փաստացի ստատուս-քվոն առնվազն որոշակի ժամանակահատվածի համար ամրագրող հրադադարի միջազգային մեխանիզմի շուրջ պայմանավորվածությունից: Այդ մեխանիզմը ինքնին չի կարող լուծել տարածաշրջանի կայուն ապագայի հարցը, բայց ունի միջանկյալ մեծ պոտենցիալ կայունություն ամրագրելու եւ ամրապնդման, անվտանգության նոր, կայուն համակարգի խորացմանն ուղղված մյուս քայլերի նպաստավոր միջավայր ստեղծելու համար: Այդ պատճառով է մեխանիզմի ամերիկա-եվրոպական գաղափարն ու ջանքը տորպեդահարվում ռուս-թուրք-ադրբեջանական դիրքերից:Վիեննայից հետո գործընթացը իր մի շարք հնարավոր ճյուղավորումների շրջանակում վերստին կանգնած է նաեւ այդ դիլեմայի առաջ, եւ այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Ալիեւները Աֆղանստանում կորցնում են նոր օդանավ, այն բանից հետո, երբ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե Վիեննայում Բաքուն չի ստանձնել որեւէ պարտավորություն:Ըստ երեւույթին, երրորդը կլինի արդեն հենց Ալիեւի օդանավը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...