Լրահոս

Ով է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը. ինչ է պատմում եղբայրը

 

13681033_309553062724362_8086981815759075101_n-1

armlur.am — «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ է նաև Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Սմբատ Բարսեղյանը, ով Անի Նավասարդյանի քեռորդին է: ArmLur.am-ի հետ զրույցում Սմբատի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը նշեց, որ նա այդ քայլին է գնացել բացառապես հայրենասիրական մղումներով. «Միշտ էլ երթերին ու ակցիաներին մասնակցել է, այդ քայլն էլ գաղափարների և հայրենասիրության համար էր արված: Երբ որ մարդիկ դուրս են գալիս պայքարի անբարոյականության դեմ, նրանք պայքարում են բարոյականությամբ»:

10171807_1413559002247747_4562778835031836408_n

Եղբայրը բարձր է գնահատում խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելու որոշումը, նշելով, որ ինքն էլ համամիտ է նրանց այդ քայլի հետ. «Վարուժան Ավետիսյանի յուրաքանչյուր մտքի հետ համամիտ եմ, նրանք մարդասիրական գաղափարներից ելնելով վայր դրեցին զենքերը: Որքան էլ, որ իրենց դիմաց կանգնած էին մարդիկ, ովքեր չէին հարգում իրենց ազգակցին, տղաները այդ տեսակին չեն պատկանում և իրենց հայրենակցի արյունը չցանկացան հեղել»: Հավելենք նաև, որ Սմբատը ԵՊՀ ուսանող է:

13615029_1634152960208685_1995236605353997682_n

Նկատենք, որ ոստիկանության վերջերս հրապարակած դիպուկահարի լուսանկարը շատ նման է Սմբատ Բարսեղյանին, ինչը նաև քննարկումների տեղիք էր տվել սոցիալական ցանցերում: Այս առնչությամբ Սմբատի եղբայրը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս դիպուկահարի լուսանկարը տեսնելով` նմանեցրել է եղբորը: Վարազդատը նույնպես այն կարծիքին է, որ այդ լուսանկարը վատ ֆոտոշոփի հետևանք է:

sarqac.thumb_-600x410-1

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing