Լրահոս

Ով է սպանում մեր զինվորներին

 

«Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով», ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Սա այս շաբաթ երկրորդ դեպքն է, երբ ոչ մարտական պայմաններում մահանում են զինծառայողներ: «2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ)», հաղորդել էր ՀՀ ՊՆ-ն:
Շատերն են նկատել, որ երբ սահմանին լարված իրավիճակ է՝ նման դեպքեր գրեթե չեն լինում: Բայց երբ հաստատվում է համեմատաբար հանգիստ իրավիճակ, հաճախանում են «ինքնասպանության» կամ սպանությունների դեպքերը:
Այս զարհուրելի օրինաչափությունը շարունակվում է արդեն տարիներ: Ադրբեջանը սահմանին որդեգրել է մարդասպանության քաղաքականություն, իսկ «խաղաղ» ժամանակ մեր զինծառայողները սպանվում են տարբեր հանգամանքներում: Եվ եթե սահմանին անելիքը հստակ է եւ հարաբերական հաջողությամբ իրականացվում է, ապա այս դեպքում հակաթույնն այդպես էլ չի գտնվում:
Պատճառներն իհարկե տարբեր են ու բազմաշերտ, սկսած հանրային արժեհամակարգից, սոցիալ-տնտեսական վիճակից, վերջացրած Զինված ուժերի շինարարության սկզբունքներով ու կառուցվածքով: Խորհրդային օրինակով «կազարմային-գողական» ավանդույթը, գումարած թիկունքում խրախուսվող արժեհամակարգն ու հարաբերություններն այս երեւույթի «բազան» են:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing