Ով է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով երիտասարդ դատավորը և որքան ունեցվածք ունի

253

armlur.am — Երեկ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Նիստը նախագահող դատավորը 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն է, ում արտառոց ունեցվածքին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Չնայած Տաթևիկ Գրիգորյանը հանդիսանում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատավոր, սակայն երեկ նախագահում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործը: Նշենք, որ նման ընտրությունը պայմանավորված է նիստի` արտագնա լինելով և դահլիճային պայմաններով:

30-ամյա դատավորն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Այստեղ կասկածելին հենց  600 հազար դրամանոց մեքենան է, որը հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել: Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար:

Իսկ որպես եկամուտ` դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան:

Տ. Գրիգորյանի անունը կարող էր հասարակության ուշադրությանը չարժանանար, եթե նա չստանձներ Սէֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել 2015 թվականի փետրվարի 24-ին:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն հայտնել է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել է  դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache