Լրահոս

«Ով իր ազգի վրա զենք է բարձրացնում նա դավաճան է». Առաքել Մովսիսյան

 

timthumb

fnews.am — Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր»-ի նախաձենությունը համարում է դավաճանություն:
«Սա իրենց համար Թուրքիան չէ… լավ գիտեք, որ զոհեր կան… դա դավաճանություն է»,- Fnews.am-ի հետ զրույցում վրդովված ասաց պատգամավորը` պարզաբանելով,- «կռված տղերք են, եթե ազգի համար արյուն են թափել` երբեք իրավունք չունեն օրենքի մարդուն սպանելու. Ոստիկանության գնդապետ ա սպանվել, լավ գիտեք… դա ես առնվազն դավաճանություն եմ համարում, ով իր ազգի վրա զենք է բարձրացնում նա դավաճան է, պռիտոմ իրանք կռված տղերք են…»:

Առաքել Մովսիսյանը նշեց նաև, որ այս ամենից հետո այդ տղերքի դատն ու դատաստանն օրենքը կորոշի:

Հիշեցնենք, որ լույս 16-ի 05:30-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց։ Զինված ահաբեկչական խմբավորման հետ բախման հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը։ Կա 3 վիրավոր:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing