Լրահոս

Ով «քաղաքական պոռնիկ» չէ՝ իմ հայտարարությունից վիրավորվելու առիթ չունի

 

«Հայոց դպրոցից  պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներին, նրանց պետք է դուրս շպրտել դպրոցներից»,- ԿԸՀ դիմաց կազմակերպված հանրահավաքին «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ իր կողմից արված այս հայտարարությանը:

Նա նշեց, որ տնօրենների կողմից ցուցակագրման գործընթացը ղեկավարվել է ամենավերևներից, և ձայնագրություններից ակնհայտ է, որ ողջ պրոցեսը իրականացվել է ՀՀԿ շտաբների, մարզպետարանների, թաղապետարանների կողմից, հետևաբար կառավարության և նախագահականի կողմից:

«Ակնհայտ է, որ խախտված են հավասար իրավունքի բոլոր նորմերը և ընտրական պրոցեսի արդարությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ն դուրս շպրտվի ընտրական պրոցեսից»,- նշեց Փաշինյանը:

Նա, կրկնելով իր հայտարարությունը, նշեց, որ ՀՀ կրթական համակարգից պետք է արմատախիլ արվեն բոլոր քաղաքական պոռնիկները: «Ով քաղաքական պոռնիկ չէ՝ իմ հայտարարությունից վիրավորվելու առիթ չունի»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ ոչ միայն կրթության համակարգից այլ նաև քաղաքականությունից պետք է արմատախիլ արվեն և դուրս շպրտվեն քաղաքական պոռնիկները:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara