good-banner
Լրահոս

Ով որտեղ պետք է կանգնի, հիշո՞ւմ եք․ վարչապետին դիմավորելու համար փորձեր են անում

 

ՀՀԿ քարոզչախումբը, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, այսօր Շենգավիթ համայնքում էր։ Հանդիպումը նախատեսված էր 18:30-ին՝ երաժշտական դպրոցում։ Մինչ վարչապետի ժամանելը, երիտասարդները, դպրոցականները, ՀՀԿ-ականները անհանգիստ դուրս ու ներս էին անում՝ սպասելով գործադիրի ղեկավարին։

Ինչպես յուրաքանչյուր հանդիպման, այս անգամ եւս կարելի էր տեսնել երեխաների՝ 14-17 տարեկան, որոնք ՀՀԿ-ի դրոշը, մակագրությամբ ցուցատախտակները ձեռքներին, երկու կողմից կանգնած, դիմավորում են վարչապետին եւ թափահարում դրոշները, հետո նրանք ուղեւորվում են հանդիպման դահլիճ՝ նույն գործողությունները իրականացնելու։

Վարչապետի այցից 30 րոպե առաջ երեխաներին կանգնեցրին երկու շարքով, երկու հոգի եկան, դիմելով երեխաներին, ասացին՝ ձեր տեղը հիշո՞ւմ եք՝ ով որտեղ պետք է կանգնի, հետո կրկին հրահանգներ տվեցին, դասավորումներ ու վերադասավորումներ կատարեցին։

Մի խոսքով՝ վերջին անգամ փորձեցին եւ ահա կազմուպատրաստ դիմավորեցին վարչապետին: Երեխաներն էլ այնպիսի լրջությամբ ու ջանասիրությամբ են իրենց հանձնարարված «աշխատանքը» կատարում, որ կողքից տեսնողին կթվա, թե դրա համար վարձատրվում են, կամ իսկապես մոլիհանրապետական են։

Նրանց ուրախությունը գուցե արդարացված լիներ, եթե վարչապետը կանգներ, յուրաքանչյուրի հետ խոսեր, բայց նա ընդամենը 1 րոպեում անցնում է այդ ճամփան, լավագույն դեպքում վերջում գուցե բախտները բերի Կարեն Կարապետյանի հետ հաջողացնեն «սելիֆի» անել։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara