good-banner
Լրահոս

Վովա Գասպարյանի ձեռքով արյուն է թափվելու

 

vova

politik.am-«Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը միանգամայն սխալ եմ համարում։ Ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ արտաքին ճնշման հետևանքով, քանի որ բոլորին հայտնի իրողություն է՝ Էդվարդ Նալբանդյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Վիգեն Սարգսյանին ի սկզբանե նախատեսված էր նշանակել Արտաքին գործերի նախարար, բայց Պաշտպանության նախարար նշանակվեց։ Նալբանդյանի նշանակումով ակնհայտ դարձավ, որ մեր ինքնիշխանությունն էապես խաթարված ու սահմանափակված է, որովհետև ԱԳՆ-ն թիվ մեկ քաղաքական նախարարությունն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։

Հարցին՝ կկարողանա՞ Վիգեն Սարգսյանը պայքարել կոռուպցիայի դեմ և սաստել կոռումպացված գեներալներին, նա այսպես պատասխանեց. «Վիգեն Սարգսյանի՝ համակարգից չլինելն ավելի լավ է, այսինքն՝ չունի այդ կապվածությունը տարբեր գեներալների հետ, որոնք տասնամյակներով իրար հետ ծառայելով՝ իրար հետ աճել ու տալ-առնելու խնդիր են ունեցել։ Նա դրսից է, ու ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի միջոցով պետք է իրականացնի որոշակի քաղաքականություն, այսինքն՝ ինքն այդ նախարարությունը վերցնում է իր անմիջական վերահսկողության տակ։ Հիշենք, որ որոշ ժամանակ առաջ դա Կուտոյանի հետ էր կապված, երբ անվտանգության խնդիրներ կային, կարծում եմ՝ հաջորդը լինելու է Վովա Գասպարյանը, բայց դա՝ ընտրություններից հետո, որովհետև ընտրություններից հետո հաստատ արյուն է թափվելու, դա կանեն Վովա Գասպարյանի ձեռքով, հետո իրեն կհանեն, կբերեն մեկ այլ երիտասարդի։ Այսինքն՝ բոլոր այդ ուժային նախարարություններում Սերժ Սարգսյանը կդնի իրեն հավատարիմ երիտասարդների»։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing