Վովա Գասպարյանն ասաց, թե ինչ է անելու. Մնաց երկու դժվար օր

1

lragir.am — Ոստիկանության երկու հայտարարությունները՝ ապրիլի 25-ին ու ապրիլի 28-ին, ուշագրավ են իրենց շեշտադրումներով ու ուղղվածությամբ: Ապրիլի 25-ի հայտարարության մեջ ակնարկվում էր ինչ որ կանխված գործողության կամ իրադարձության մասին, իսկ ապրիլի 28-ին ակնարկվում է արդեն առաջիկա օրերին, մասնավորապես մայիսի 1-ին հնարավոր սադրանքների մասին:

«Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: …Այս պահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: … Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության», ասվում էր ապրիլի 25-ի հայտարարության մեջ:

Այդ օրը ոստիկանական զորքի ու տեխնիկայի կուտակումներ էին արվել Հանրապետության հրապարակի մոտակայքում, որոնք հետո հեռացել էին այդտեղից: Դա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո էր, երբ իրավիճակը փորձում էր իր ձեռքը վերցնել Կարեն կարապետյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին:

«Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար», ասվում է ապրիլի 28-ի հայտարարությունում:

Այնուհետեւ խորհուրդներ են տրվում հավաքի կազմակերպիչներին՝ ինչպես զատորոշել սադրիչներին ու կանխել նրանց գործողությունները, ինչպես համագործակցել ոստիկանության հետ, ինչպես բացառել նրանց մեկուսացմանն ուղղված ոստիկանության գործողություններին խոչընդոտելու փորձերը:

Այս հայտարարությունը վերաբերվում է արդեն մայիս 1-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի նիստին, որտեղ պետք է ընտրվի նոր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ օրը Երեւանի փողոցները մարդկանցով հեղեղելու մասին, նա ի դեպ վարչապետի միակ թեկնածուն է: Մյուս խմբակցությունները թեկնածու չեն առաջադրելու: ՀՅԴ-ն, Ծառուկյան դաշինքը եւ Ելքը քվեարկելու են Նիկոլի օգտին, ՀՀԿ-ն դեռ չի հայտարարել իր դիրքորոշումը:

Մինչ այս պահը ոստիկանությունը, չհաշված մի քանի միջադեպեր, եղել է բավական զուսպ ու վայելել ցուցարարների բարյացակամ վերաբերմունքը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache