Վովայի Արշակը և Սաշիկի Նարեկը թմրաբիզնեսի բուրգի գլխին

90

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն`Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Արդյունքում՝ թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճաում է: Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:

Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր: Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache