Լրահոս

Ովքե՞ր են ԱԺ-ի 16 դոլարային միլիոնատերերը եւ որքան փող ունեն. Ծառուկյան, Ալեքսանյան, Գրիգորի Մարգարյան

 

da474c9b-19ab-4a05-80fd-237570ea6a71_mw1024_n_s

news.am — Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. նա ունի 16,6 մլրդ դրամ (որը համարժեք է 34,3 մլն դոլարի): Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով 2015 թվականին պատգամավորների ստացած եկամուտներն ու դրամական միջոցները:

«Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները պակասել է 100 մլն դոլարով, բայց դա չի նշանակում, որ նա այդ չափով աղքատացել է, դրա փոխարեն ավելացել են օրինակ նրա հանձնած փոխառությունները, կամ ձեռքբերված արժեթղթերը:

Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար: Նրա կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է (Բելաջոյի Գրիշ), որի դրամական միջոցները կազմում են 5,1 մլն դոլար»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր (հաշվարկվել է միայն նրանց դրամական միջոցները):

Անդրադառնալով 2015-ի ընթացքում պատգամավորների ստացած եկամուտներին, Թունյանը նշեց, որ ամենաշատ եկամուտներ ունեցողը եւս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ): Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), Մանվել Գրիգորյանը:

«Դրամական միջոցների 58,87 տոկոսն ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, 34,4 տոկոս: Երրորդ տեղում անկախ պատգամավորներն են (6 տոկոս)»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, բոլոր պատգամավորները միասին վերցրած 2015-ի վերջին հայտարարագրել են 12,5 մլրդ դրամ եւ 47,7 մլն դոլար: «Եթե դոլարային տեսքի բերենք, կլինի 90 մլն դոլար: Բոլորի դրամական միջոցների 30 տոկոսը Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Նվազում է եղել բոլորի դեպքում»,-ամփոփեց Թունյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am