good-banner
Լրահոս

Ովքե՞ր կստանան 180 բնակարանները

 

images

life.panorama.am Բնակարաններ` 180 զինծառայողի ընտանիքի

Պատերազմական իրավիճակում գտնվող պետությունների համար առաջնային նպատակներից մեկը պետք է լինի զինվորի և նրա ընտանիքի բարեկեցության ապահովումը:

Հայաստանում տևական ժամանակ է ինչ գործում է «Անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագիր»-ը, որի համաձայն պետությունը փորձում է աջակցել զոհված կամ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Ամեն տարի պետությունը ծրագրի համաձայն հատկացնում է 500 միլիոն դրամ, որի շրջանակներում զոհված, մահացած կամ
հաշմանդամություն ունեցող զինծառայողների շուրջ 60 ընտանիքի համար լուծվում է տանիք ունենալու խնդիր։

Վերջին տաս տարիների ընթացքում նման կերպ լուծվել է
2286 ընտանիքի բնակարանային խնդիր: Սպասվում է, որ
2016-2018 թվականների ընկած ժամանակահատվածում կլուծվի ևս 180 ընտանքի բնակարանային խնդիր

Ընտրությունը կատարվում է ելնելով ընտանիքի առկա բնակության վայրից և մեծությունից, ընտանիքի անդամների առողջական վիճակից, անչափահաս երեխաների առկայությունից և մի շարք այլ պայմաններից:

Ինչ վերաբերում է տրվող բնակարանի մեծությանը, ապա բաշխումը կատարվում է հետևյալ կերպ: Մեկ սենյականոց բնակարանը տրվում է երկու մարդուց բաղկացած ընտանիքի, երկու սենյականոցը՝ երեք, երեք սենյականոցը՝ 4-5 անդամի, իսկ չորս սենյակա6-7 մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում:

Գլոբալ առումով հայտ ներկայացրած բոլոր ընտանիքների բնակարանային պայմանների ապահովումը սեղմ ժամկետներում իրատեսական չէ: Այդ է պատճառը, որ առաջնայնություն տրվում է առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara