Ովքեր են «դասալիքները»

0

Այսպիսով՝ Ազգային ժողովում այսօր իրականություն դարձավ պատմական քվեարկություն, առաջին անգամ Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում ներկայացված թեկնածուն ընտրվեց ոչ թե ժողովրդի ուղիղ քվեարկության արդյունքում, այլեւ պատգամավորների։

Սա նոր Սահմանադրությամբ կերտված խորհրդարանական կառավարման պահանջներից է։ Կոալիցիոն կուսակցությունների կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի ընտրության արդյունքները, սակայն, անակնկալ մատուցեցին։ Չնայած, որ նրան միաձայն քվեարկելու պատրաստակամություն էին հայտնել ՀՀԿ, ՀՅԴ , ինչպես նաեւ Ծառուկյան խմբակցությունը։ «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- օրեր առաջ հայտարարել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար, հիշեցնենք, որ անհրաժեշտ էր 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ը խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ: Այսօր փակ-գաղտնի քվեարկության արդյունքում պարզվեց, որ նախագահի ընտրություններին մասնակցել է 105 պատգամավորներից 101-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր,90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Քվեարկությանը չմասնակցած պատգամավորներն են` Գագիկ Ծառուկյան, Լուիզա Սարգսյան, Սասուն Միքայելյան ու Էդմոն Մարուքյան։ Ստացվում է, որ Արմեն Սարգսյանին երեք այսպես կոչված յուրային է դեմ քվեարկել, քանի որ ինքը հոգանոց Ելք խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են 7 պատգփաստոր։

Խորհրդարանի դահլիճում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց. «90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք. սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ»:

«Հուրախություն Նիկոլ Փաշինյանի` պետք է հայատարարեմ, որ Հանրապեական կուսակցությունը 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»,- ի պատասխան Նիկոլ Փաշինյանի արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միաձայն կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, 4 «դեմ» ձայնն իրենցից չի եղել: Հետաքրքիր է, թե ինչից ելնելով է Վահրամ Բաղդասարյանը նման պնդումներ անում, երբ քվեարկությունը կայացել է գաղտնի։

Սակայն ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչը լվանում է ոչ միայն իր հարազատ, այլեի ՀՅԴ խմբակցության պատգամավորների ձեռքերը եւ կասկածների սլաքն այս պարագայում ուղղվում է Ծառուկյան դաշինքի կողմը։ Ուշագրավ է, որ ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերիթն է վստահեցրել, որ Ծառուկյան խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման որոշում է կայացվել։ Իսկ միթե հնարավոր չէ երկուստեք հայտարարել, որ կողմ են թեկնածությանը, սակայն քվեախցիկում քվեարկեն սեփական խղճի մտոք։ Ի վերջո, այդ երեք դեմ ձայները երկնքից չեն ընկել։ Մի բան ակնհայտ է, որ որ ուժից էլ լինեն դեմ քվեարկողները, կնշանակի, որ այսպիսով ինչ որ բան են հասկացնում Սերժ Սարգսյանին։

Անի Սահակյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache