Ովքեր են «հարկայինի» նոր թիրախները․ մանրամասնում է ՊԵԿ փոխնախագահը

131

lurer.com — ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ համակարգում առկա խնդիրներին: Նա նշեց, որ ներկա պահին խնդիրն ամբողջ համակարգի հետ է կապված, ոչ միայն խոշոր հարկ վճարողների: Նրա խոսքով՝ ՊԵԿ-իթիրախում երկար տարիներ եղել են խոշոր հարկ վճարողները՝ սկսած վարչարարությունից մինչև այդ կազմակերպությունների հետ հանդիպումներ:

Անդրադառնալով դիտարկմանը՝ իրականությունը ցույց է տալիս, որ խոշոր ընկերություններն են խուսափել հարկ վճարելուց, այդ թվում նաև «Երևան Սիթին», ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Առևտրի ոլորտում ունենք ինչպես խոշոր, աայնպես էլ փոքր խաղացողներ, ես այն կարծիքին եմ, որ եթե գնահատենք ստվերը, ապա փոքր հարկ վճարողների մոտ այն տոկոսային առումով ավելի բարձր է լինելու, քան խոշորների մոտ: Իհարկե խոշոր հարկ վճարողների մոտ 1 տոկոս ստվերը շատ ավելի մեծ թիվ կկազմի, քան փոքր հարկ վճարողների 1 տոկոսը: Սակայն եթե գնահատեմ ստվերն իրենց ընդհանուր շրջանառության մեջ, համոզված եմ, որ փոքր հարկ վճարողների մոտ ստվերն ավելի շատ է»:

Մաշադյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ի գործունեությունը միտված է ստվերի կրճատմանը և հավաստիացրեց, որ կհրապարակվի այն կազմակերպությունների ցանկը, որոնցում ՊԵԿ-ը ստուգումներ կանցկացնի: «Ստվերի նվազումը կանդրադառնա բյուջետային մուտքերի վրա, սակայն թե ինչ ծավալներով, հստակ թիվ չեմ կարող նշել»,- նշեց Մաշադհանը; Նա նաև հավելեց, որ այս տարի հարկային եկամուտների ավելի քան 100 միլիարդ դրամի աճ է նախատեսվում:

Անդրադառնալով հարցին, թե ապրանք ներմուծողները նախկին արգելքներին հանդիպում են, թե ոչ, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ ՀՀ ցանկացած տնտեսվարող կարող է ներմուծել օրենքվ չարգելված ցանկացած ապրանքատեսակ, և վստահեցրեց, որ չի կարող առաջանալ որևէ արհեստական խոչընդոտ՝ կապված ներմուծման հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache