LifeStyle Հայտնիներ

Ովքեր են հայկական շոու բիզնեսի ամենավուլգար աստղերը

 

Հայկական շոու բիզնեսում կան հայտնիներ, ովքեր ոճաբանի կարիք ունեն, բայց անկեղծ ասած նրանց անգամ ոճաբանը չի փրկի: Վուլգարությունն, անճաշակությունը պարզապես խեղդում է այս աստղերին, նրանց անգամ ժամանակի պահանջները չի փոխում: Այս ամենը թե նրանց առօրյա կյանքում է երևում և թե նկարահանած տեսահոլովկներում: Հիմա ամեն ինչ հերթով և կարգով:

1.Լուսինե Պողոսյան
Կարծում եմ՝ շատերդ եք հիշում երգչուհի Լուսինե Պողոսյանին, ով բնականաբար երբեք էլ չի առանձնացել իր նուրբ տեսքով: Այս երգչուհին անգամ տեսահոլովակներում է ներկայանում վուլգար և անհասկանալի ոճով: Չնայած բարձրասակ է և թվում է ամեն ինչ կսազի, բայց լրիվ հակառակն է: Նրա բեմական հագուստներն այնքան վատ են ընտրում, կարծես դուրս եկած լինի վուլգարության փառատոնի: Ամբողջ աշխարհում նորաձև են դառնում մինիմալ ոճերը, գույները, բայց նա հավատարիմ է մնում իր ոճին:

2. Եվա Ռիվաս

Այսպես, նույն պատմությունն է նաև երգչուհի Եվա Ռիվասի դեպքում: Հասկանում եմ, որ հասակ ունի, ուզում է ավելի արտահայտիչ դարձնի, բայց այդ ամենը կարելի է անել ավելի զուսպ և չափի մեջ: Վերջին օրինակ տեսքը պարզապես սարսափելի էր, երբ կրում էր երկարաճիտ կոշիկներ, որոնց վրա խաչ էր պատկերված: Կամ էլ, հիշում եք ժամանակին կարգին, սիրուն աղջիկ էր, բայց Եվային պլաստիկան պարզապես կուլ տվեց: Այսպիսի տեսքով նա շատ վուլգար տեսք ունի:

3. Նանա

Շարունակելով այս ցուցակը՝ չեմ կարող անտարբեր անցնել երգչուհի Նանայի կողքով: Չնայած բազմաթիվ անգամ ասվել է, որ նրա անճաշ և վուլգար է, բայց ես էլ չեմ զլանա մեկ անգամ ևս նրան հիշեցնել դրա մասին՝ հույս ունենալով, որ ի վերջո ինչ որ բան կքաղի այս ամենից: Երբ Նանան երբեմն լուսանկար է հրապարակում, որտեղ առանց շպարի է, ավելի լավն է քանի շպարով: Երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ է Նանան իրեն միշտ այդպես թագադրում, երևի իրեն թագուհի է զգում: Նրա գրեթե բոլոր լուքերում առկա է գլխազարդ՝ թագի տեսքով:

4. Կայա Խուրշուդյան

Դերասանուհի Կայա Խուրշուդյանը ժամանակին բավականին նորմալ արտաքինով աղջիկ էր: Այն փուլում, երբ դերասանուհին այլևս չէր նկարանվում սերիալնում, սկսեց պարել գիշերային ակումբներից մեկում: Երևի նրա ներկայիս շրջապատն էլ դերասանուհուն այսպինսին դարձրեց: Երբ համացանցում հայտնվեցին նրա՝ շրթունքները մեծացրած լուսանկարները, բոլորը պարզապես չճանաչեցին նրան, քանի որ փոփոխությունը պարզապես ակնհայտ էր:

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am