Լրահոս

Ովքեր են ինքնաթիռով Բաքվից եկել Երևան

 

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիեւ»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ է օդ բարձրացել, որը վայրէջք կկատարի Երեւանի Զվարթնոցօդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման եւ ժամանման տեղեկագրից:

Օդանավակայանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, «BAF 632» համարի թռիչքը տեղի է ունենում այսօր՝ հոկտեմբերի 4-ին: Երեւանում վայրէջքը նախատեսված է ժամը 18:45-ին: Նշված է նաեւ, որ թռիչքն իրականացվում է ժամանակին: Այսինքն՝ ուշացում չկա:

Կան տեղեկություններ, որ այդ չվերթով Հայաստան են ժամանել Բելգիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing