Ովքեր են իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կալանավորվածներ կան

329

operativ.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրածներից 23-ը հիմա արդեն պաշտոնյա չեն, մյուս 28 հոգուց 2-ը կալանավորված են: Խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի մասին է:

Հայտարարագիր չեն ներկայացրել բավական մեծ թվով քննիչներ: Հայտարարագիր չներկայացրածների թվում են նաև դեսպաններ` Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատող Նիկոլայ Սարկիսովը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը: Այս 51 անձինք արդեն նկատողություն են ստացել, իսկ եթե կրկնվի, նրանց նկատմամբ վարչական վարույթ կհարուցվի և մինչև 200 հազար տուգանք կսահմանվի:

Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache