Ովքեր են սպանվել կամ ինքնասպան եղել Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով

99

Lragir.am   Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով սպանել է մեկ այլ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին: Այսօր գտնվել է նրա դին՝ հրազենյաին վնասվածքով: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել:

Նախկին վարչապետի նվիրած հրազենով սպանություն է կատարվել 2004թ.-ի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը: Գլխի շրջանում ստացած հրազենային վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր 33-ամյա Աշոտ Վասիլյանը: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Վասիլյանի գլխին հրազենով վնասվածքներ է հասցրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանը՝ ՀՀ վարչապետի կողմից իրեն նվիրված անվանական զենքով՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակով: Հետո հայտարարվեց, թե կրակողը եղել է թաղապետի քրոջ որդին՝ Արման Բադալյանը՝ իրեն պատկանող զենքով: Վերջինն էլ ենթարկվեց պատասխանատվության:

2005 թվականի սեպտեմբերին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքապետ Արմեն Քեշիշյանն իրեն ամրակցված «Վինկինգ» ՄՌ-446 զենքով, որն անվանական նվեր էր Անդրանիկ Մարգարյանից, սպանել էր «Էլցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ցավոք, միակ հանցագործությունը չէր, որ վերջին՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված անվանական զենքով:

2008 թվականին Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, սպանել է «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին: Արթուր Սիրունյանը հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով է սպանություն կատարել, տեղեկությունը հաստատել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս տեղեկությունը հաստատեց:

Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը:

2018 թվականի հուլսին Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Գազի Կոլյա»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache