Ովքեր և ինչ պաշտոն կզբաղեցնեն Սարգսյանի կառավարությունում

0

Ուրվագծվում է Ս. Սարգսյանի կառավարության կազմը` հայտնի են երեք փոխվարչապետները։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը, ով պատասխանատու կլինի սոցիալ-տնտեսական ոլորտի համար, կլինի ՀՀ ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում, ինչպես նաև կհամակարգի արտաքին տնտեսական պատասխանատուների աշխատանքները։ Երկրորդ փոխվարչապետը՝ Կարապետյանից ոչ պակաս կարգավիճակով կլինի Արմեն Գևորգյանը, ով կհամակարգի հանրային ծառայության ոլորտը, մարզպետների աշխատանքը և համայնքների խոշորացման գործընթացը, ինչպես նաև կզբաղվի կառավարության ընթացիկ հարցերի լուծմամբ։ Վերջին փոխվարչապետը, ըստ շրջանառվող տեղեկատվության կլինի Արկադի Ղուկասյանը, ում համակարգման դաշտում կլինեն կլինեն Սփյուռքի, Արցախի հետ փոխհարաբերությունների հարցերը։ Ի դեպ Ղուկասյանի համար հավանական է համարվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Հետաքրքրական է, որ ՀՅԴ-ն դեռևս հույսը չի կորցրել փոխվարչապետի պաշտոն ստանալու հարցում, և ցանկանում է՝  երրորդ փոխվարչապետի պաշտոնում առաջարկել պատգամավոր Աղվան Վարդանյանին, հաշվի առնելով Սփյուռքում և Արցախում դաշնակցականների ծանրակշիռ ներկայության փաստը։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների ՀՅԴ-ին կզիջեն Սփյուռքի և Սոցիալական ապահովության նախարարների պորտֆելները՝ իբրև փոխհատուցում։ Սա էր պատճառը, որ «Կառավարության կառուցվածքի» մասին օրենքում պահպանվեց Սփյուռքի նախարարությունը։ Սակայն ՀՅԴ-ին հինգ նախարար բաժին չի հասնի նրանք ստիպված կլինեն հրաժարվել Տարածքային կառավարման կամ Կրթության և գիտության նախարարությունից։

Վարչապետին ենթակա՝ Պետական վերահսկողական ծառայությունը կղեկավարի Հովիկ Հովսեփյանը։ Անգործ չի մնա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով կգործուղվի Վերահսկիչ պալատ՝ նախագահի պաշտոնում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache