Լրահոս

Ովքեր կլինեն նոր թղթադրամներին. ՀՀ ԿԲ

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:

Նոր 1000 դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100000 դրամանոցներ այլևս չեն թողարկվի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing