Ովքեր կնշանակվեն «Ծառուկյան» դաշինքից նախարարներ. անունները հայտնի են

36

«Ծառուկյան» դաշինքին տրված նախարարական պորտֆելների վերջնական պատկերն արդեն հայտնի է:

 ArmLur.am-ը քիչ առաջ լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ Գագիկ Ծառուկյանը հին կադրեր առաջարկելով լրացրել է իրեն տրված պորտֆելների բացը:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ չնայած ի սկզբանե քննարկվում էր ՀՀ փոխվարչապետի երկու թեկնածուների` Աժ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի և ԱԺ եվրոպական ինտեգրման հացերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունները, բայց վերջին պահին որոշվել է փոխվարչապետ տանել հանրության մեջ ոչ այնքան բարի համբավ ունեցող Միքայել Մելքումյանին, իսկ խորհրդարանական ծանր հրետանուն` Նաիրա Զոհրաբյանին,  թողնել օրենսդիրում:

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնում կնշանակեն ԱԺ նախկին պատգամավոր, դարձյալ հանրության մեջ կասկածելի իմիջ ունեցող Աբրահամ Մանուկյանի որդուն` Հակոբ Մանուկյանին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում վերջին պահին որոշվել է նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ով այս անգամ Ծառուկյանին թախանձագին խնդրել է իրեն չգործուղել այլևս Սպորտի նախարարություն:

ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, որը թերևս միակ անկաշառ պաշտոնյայի համբավն ունի վերը թվարկվածների ֆոնին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Սպորտի նախարարոթւյան մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache