good-banner
Լրահոս

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին (մաս 2)

 

srco9x2ceuo

Սկիզբը այստեղ

 

Այսպես, մինչեւ Ա. Սարգսյանից փող ստանալը սպանության անմիջական մասնակիցներին արդեն 25 հազար դոլար էր տվել » :

*2 ( Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով ),, Ջոն Հարությունյանը խոստովանել է, որ «Պայմանավորվածության համաձայն սպանությունից առաջ ստացել են փողի մի մասը, իսկ երկրորդ մասը պետք է իրենց փոխանցեին սպանությունն իրականացնելուց հետո: Սակայն այդպես էլ փողի երկրորդ մասը չեն ստացել»: Գումարի չափի մասին տեղեկությունները ճշտել հնարավոր չէ, բայց խոսքը 100 հազար դոլարի եւ նախնական վճարված 30 հազար դոլարի մասին է »:

*3 ( Ո՞վ է տվել կրակելու հրամանը- 3 Էդիկ Բաղդասարյան ) Փաստերը ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը և « Ապերը » բավականին հին ծանոթներ են և հենց դա էլ հանդիսացել է մեկմեկու վստահության մթնոլորտի ձևավորմանը: Իսկ դատական գործընթացից արդեն տեղյակ ենք « Մեղադրող կողմը Արմեն Սարգսյանի դեպքում իբրեւ մեղմացուցիչ հանգամանք է դիտել խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաները, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերին ունեցած մասնակցությունը և « Երկրապահ » շքանշանով պարգևատրված լինելը » :

*4 (Դատավարությունը սկսվեց Էդիկ Բաղդասարյան ՈՒշադրության եմ հրավիրում այս վերջին ընդգծված տողերը, քանի որ սա դատարանը համարեց որպես մեղմացուցիչ հանգամանք, որպեսզի պատիժը լինի ավելի մեղմ, սակայն դատարանը հաշվի չառավ, որ այդ « ԿՌՎՈՂ ՏՂԱ » լինելու փաստը, որ դա կեղծիք է և Արմեն Սարգսյանը ոչ մի անգամ չի մասնակցել մարտական գործողություններին և անգամ սահմանի տեղը չի իմացել, ոչ մի գնդակ չի արձակել դեպի երկրի թշնամին; Այդ « Երկրապահ » շքանշանով պարգևատրված լինելը » դա ԵԿՄ – վարչության հերթական կեղծիքներից մեկն է, քանի որ Արարատի շրջանում, մանավանդ Դավալլու գյուղում բոլորն էլ գիտեն, որ Արմեն Սարգսյանը այդ տարիներին զբաղվել է եղբոր` Վազգեն Սարգսյանի հովանավորությամբ կողոպուտով և թալանով, ու հայտարարելով նրան որպես հայրենիքի պաշտպան, դա ծիծաղելի է: Չնայած Արմեն Սարգսյանի գործած հանցանքը Հրազդանի « Լիզինի » գործարանի աղմկահարույց գործը բավական էր, որպեսզի նրան Հայրենիքի Դավաճանի անվան տակ գնդակահարեին, սակայն ինչպես տեսնում ենք նա միշտ ջրից չոր է դուրս եկել: Սակայն շարունակենք: Տիգրան Նախդալյանի « Սպանության մոտիվը` « շահադիտական նկատառումներով » եւ «հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Տիգրան Նաղդալյանի վարած հեռուստահաղորդումների եւ նրա ծառայական գործունեության կապակցությամբ »

*5: (Դատավարությունը սկսվեց Էդիկ Բաղդասարյան ) Այն փաստերը, թե ինչու էր Արմեն Սարգսյանին ձեռնտու Տիգրան Նաղդալյանի սպանությունը, դրա մասին ես գրել եմ իմ ակնարկներից մեկում` « ՄՈՌԱՑՎԱԾ ՈՃԻՐ… ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ » Այնպես որ հետագայում կներկայացնեմ այն, առաջ անցնելով ներկայացնեմ հետաքրքիր փաստերից մեկը: « Դատական նիստը նշանակված է այն դահլիճում, որտեղ «Հոկտեմբերի 27-ի » դատավարությունն է ընթանում: Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի կարծիքով այդ հանգամանքը իր պաշտպանյալի վրա բարոյական ճնշման ձեւ է: «Ա. Սարգսյանը հատկապես շատ է տանջվում այն մտքից, որ ինքը նույն մեկուսարանում է, որտեղ գտնվում են իր եղբոր սպանողները: Իսկ հիմա նա եղբոր սպանողների հետ նստելու է նույն դահլիճում, գուցեեւ նույն աթոռին, որտեղ Նաիրի Հունանյանն է նստում: Սա նրան ճնշող եւ դատաքննության մթնոլորտին ոչ տրամադրող վիճակ կարող է ստեղծել: Սա իմ անձնական կարծիքն է, որ ձեւավորվել է նրա հետ ունեցած զրույցների արդյունքում»,- ասաց Ռ. Գրիգորյանը: Ըստ փաստաբանի, գործի նյութերում որոշ հանգամանքներ բավարար չափով ճշտված եւ պարզված չեն: «Հանգամանքներ, որոնք առաջին հայացքից թվում են, թե էական չեն, բայց իրենց ամբողջության մեջ դառնում են խիստ էական եւ կարող են վճռական նշանակություն ունենալ օբյեկտիվ ճշմարտության բացահայտման իմաստով »:

*6:Դատավարությունը սկսվեց : Փաստորեն ինչպես տեսնում եք նորից այստեղ պաշտպանի դերում հանդես է գալիս սպանված եղբոր ուրվականը, Արմեն Սարգսյանը ցանկանում է ներկայացնել , որ « Հերոսի » հերոս եղբայրն է, և հանգամանքներից ելնելով դատարանը պարտավոր է նրան չմեղադրել, կամ էլ ինչպես ասում են մեղմ լինել,, ինչպես կասեր Ռուսաց կայսրության անբարոյական կայսրուհի` Եկատիրինա II- ը « Հերոսներին չեն դատում » սակայն ինչպես գիտենք Եկատերինան մտածում էր իր սեռական օրգաններով: այլապես այդ հիմարությունը դուրս չէր տա, և հենց այդ մարմնավաճառի թուլեքն են, որ որդեգրեցին այդ կարգախոսը և շարունակեցին անպատիժ գործել, ( « Մեր դեմ Խաղ չկա » դա Եկատիրինա II- ի արտահայտված խոսքերի նոր տարբերակն է: ) սակայն ինչպես հետագայում պազվեց Հոկտեմբերի 27-ին այդ կարգախոսը որդեգրած ոճրագործին ճզմված գլխով ուղարկեցին ուղիղ դժոխք: Շարունակեմ ներկայացնել գործին առնչվող փաստերը:

Շարունակություն այստեղ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing