Լրահոս

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին (մաս 3)

 

monte2

Սկիզբն այստեղ

« Ա. Սարգսյանի պաշտպանները մեծ հակասություններ են գտել հատկապես Ղարաբաղում կատարված քննության մեջ. « Եթե մտածեինք այդքան անգրագետ ձեւով քննություն անցկացնել, երեւի չկարողանայինք այդքան հաջող անել: Անգրագիտության կլասիկ դրսեւորում է: Այն զենքը, որով սպանվել է Տ. Նաղդալյանը, բերել են հանձնել, իսկ արձանագրության տակ զենքը հանձնողի ստորագրությունը չկա:

Ընդ որում, զենքի համարը եւ տարեթիվը սխալ է արձանագրված, քան իրականում այն զենքն է, որը ասօր գործով իրեղեն ապացույց է »: Ջոն Հարությունյանը իբրեւ թե փետրվարի 27-ին ձերբակալված է եղել, իբրեւ թե Ստեփանակերտի մեկուսարանում նա մեղայականով հանդես է եկել մարտի 3-ին: Եթե նա փետրվարի 27-ից մինչեւ մարտի 3-ը եղել է մեկուսարանում ª կամ պետք է ձերբակալված լիներ, կամ պետք է առնվազն կալանքի սանկցիա լիներ նրա նկատմամբ: Նրա նկատմամբ ապօրինի զենք պահելու համար քրեական գործ էր հարուցվել, բայց քրեական գործով ոչ մի պաշտոնական ցուցմունք չկա: Կա ընդամենը ոչինչ չասող ինչ-որ բացատրություն: Անհնարին բան է, ուրեմն նա ունեցել է ցուցմունք. որտե՞ղ է այդ ցուցմունքը, ինչու՞ գործի մեջ չկա այն: Ես չեմ կարող ինձ թույլ տալ մտածել, որ Ղարաբաղի ներքին գործերի նախարարության կառուցվածքում կան մարդիկ, որոնք չգիտեն, որ սանկցիայով նստած մարդուն պետք է հարցաքննել, որ եթե քրեական գործ է հարուցվել, ապա դրանից հետո ոչ թե բացատրություն, այլ ցուցմունք են վերցնում մարդուց: Եթե այդպիսի ցուցմունքներ նրանք չէին կարող չվերցնել, ապա ինչու՞ չկան գործում, որտե՞ղ են դրանք: Եթե չկան գործում, ես իրավունք ունեմ, չէ՞, ասելու, որ ինչ-որ բան էն չէ: Մյուսների ցուցմունքները նույնպես չկան: Ղարաբաղի ՆԳ նախարարի տեղակալն Աբրահամյանից ինչու՞ պետք է բացատրություն վերցնի եւ ոչ թե ցուցմունք: Ի՞նչ կապ ուներ նա այս գործի հետ: Գործը նրա վարույթում չէր, քննիչի վարույթում էր: Իսկ գործով քննիչը հարցաքննած պաշտոնական ոչ մի ցուցմունք չունի »:

*7 Դատավարությունը սկսվեց Ինչպես տեսնում ենք Արմեն Սարգսյանի կողմից Տիգրան Նաղդալյանին սպանելու գործում քնչական խմբի ու հետագայում էլ դատական գործընթացում եղել են խախտումներով, ու քողարկելով հանցանքների կարևոր մանրամասնություններն ու փաստերը: Ինչպես հայտնի է Վազգեն Սարգսյանը իր կենդանության ժամանակ նույնիսկ իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում դժգոհում է, որ իրեն մեղադրում են անգործության մեջ, այսինքն պատճառը Ներքին զորքերի վարչության պետ Գեներալ Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձն էր, և մի շարք բարձրաստիճան գործիչների սպանությունների հաջորդականությունը: « Ո՞վ, է տարիներ շարունակ իրականացնում նման սպանություններ Հայաստանում, ո՞վ է ուղղորդում, տալիս հրամաններ: Նշենք, թե ում ձեռքին կա զենք. Պաշտպանության, Ներքին գործերի, Ազգային անվտանգության նախարարությունների աշխատակիցներ, պատերազմի մասնակիցներ, վարձու մարդասպաններ: Վարձու մարդասպանները կարող են լինել այս կառույցներից որեւէ մեկի ներկայացուցիչները, կարող են նաեւ հրավիրված լինել դրսից, ասենք, օրինակ` Ռուսաստանից կամ որեւէ այլ երկրից: Հիշենք, որ Ռուսաստանում գործող հանցավոր խմբերի մեջ մեծ թվով հայեր կան: Եթե վերլուծենք աղմկահարույց այն սպանությունները, որոնց մասով ընթացել են դատավարություններ, կտեսնենք, որ գրեթե բոլոր դեպքերում հիմնական դերակատարները վերոնշյալ կառույցներից մեկի կամ խմբերի ներկայացուցիչներն են եղել: Աղմկահարույց մյուս սպանություններին հաջորդող օրերին էլ իրավապահները գրեթե նույն գործողություններին են դիմել: Նրանք ունեն տեղեկություններ, կասկածելի մարդկանց ցուցակ, գիտեն, թե ում մոտ կա ապօրինի զենք: Սակայն չեն « հայտնաբերում », որովհետեւ ամեն ինչ իր ժամանակն ունի: Թե ինչ վարկածներ ունեն իրավապահները, առայժմ հայտնի չէ, եւ կարծում եմ` անիմաստ է այդ ոլորտից որեւէ արդյունքի սպասելը: Նման հետեւություն անելու բոլոր հիմքերը կան: Պարզապես սպանությունների շղթան երկարում է, ու վերջը կարծես թե չի երեւում: Նման սպանություններից հետո ծագող առաջին հարցը հետեւյալն է` ինչո՞ւ են սպանում » :

*7: Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Ինպես արդեն գրել էի այդ հարցին կանդրադառնանք, սակայն կարևոր էր այն փաստը ներկայացնել, որ բոլորին հուզում էր այն հարցը, թե ինչու են սպանել Տիգրան Նաղդալյանին, դատարանը նույնպես փորձեց այդ հարցը շրջանցել և գործընթացը խճճվեց ու դարձավ ներկայացում: « Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք կա: ՆԳ, ԱԱ նախարարություններում, դատախազությունում կան «պահեստավորված» չգրանցված զենքերով սպանությունների բազում գործեր: Բավական է մի օրինակ բերել. 1996-ի օգոստոսին Երեւանում իր սեփական ավտոտնակից դուրս գալիս սպանվեց ՊՆ սպա, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Աբրահամ Խամիսյանը, 1997-ի հոկտեմբերին իր տան դիմաց օրը ցերեկով սպանվեց ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամ, գործարար Դավիթ Դավիդյանը: Հետագայում պարզվեց, որ այս երկու սպանությունները նույն զենքով են կատարվել: Դեռեւս այն ժամանակ` 1997 թ.-ին, Սերժ Սարգսյանը, որ երկու կառույցների` Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարն էր, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ « մի վեց ամիս անց կհայտնաբերեն հանցագործին »: Հանցագործին, իհարկե, չհայտնաբերեցին, ու այդ զենքով մարդն, ամենայն հավանականությամբ, այսօր էլ պտտվում է Երեւանի փողոցներով, ցանկացած պահի, երբ ստանա հրաման կամ փող, կարող է կրակել: Ա.Խամիսյանը լիբանանցի էր եւ նոր էր տեղափոխվել Հայաստան, Դ.Դավիդյանը նույնպես մի քանի տարի գտնվում էր Լիբանանում: Երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի « Հեղափոխական շարժում » կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել, Մոնթե Մելքոնյանի թեւից էին »:

*8 Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Ւնչպես տեսնում ենք ներկայացված փաստերը բավականին հիմնավորված են, այստեղ ինչպես ասվում է ԱՍԱԼԱ ի մարտիկներ դեմ կատարված սպանությունները քաղաքական ենթատեքստ ունեն, որը ինչ-որ կապ կա Մոնթե Մելքոնյանի սպանության հետ: Եթե հաշվի առնենք, որ փաստերում նշվում է Սերժ Սարգսյանի անունը, սակայն չմոռանանք, որ ինչպես ասում են այդ ժամանակահատվածում նախարար Սերժ Սարգսյանը և նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի մեծ զրո էին ներկայացնում, այսինքն ձևական ֆիգուրներ էին, երկրում փաստացի հրամանները արձակում էր Վազգեն Սարգսյանը, որը մեկ տարի առաջ` 1996 թվականի Սեպտեմբերի — 25 ին իրականացրած Ռազմական Հեղաշրջումով զավթել էր իշխանությունը: Իսկ մինչ այդ դեռևս Արցախյան շարժման ժամանակ` 1988 թվականին Խորհրդային Հայաստանի Ազգային Անվտանգության ԿԳԲ -ի ղեկավար` Գեներալ Մարիուս Յուզբաշյանի միջամտությամբ Կոմսոմոլի ակտիվիստ Վազգեն Սարգսյանին ներարկեցին Հայաստանում սկիզբ առած Ազգային Ազատագրական շարժման մեջ, որպեսզի այդ շարժումը վիժեցնեն… Վազգեն Սարգասյանի միջնորդությամբ քրեական հանցագործներից ստեղծվեցին զինված խմբավորումներ և ջոկատներ, այդպես ասված « ասֆալտի Ֆիդայիններին » որոնք պետք է բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնեին հայրենասիրության գաղափարը կրող մարտիկներին: Մանրամասն ներկայացված է « Ազգադավը » պատմավեպում և « Հոկտեմբերի 27 ի մեղավորները » փաստավավերագրական գրքում; Ինչպես տեսնում ենք Վազգեն Սարգսյանը կատարում էր ԿԳԲ-ի հանձնարարությունը Մարիուս Յուզբաշյանի գլխավորությամբ, չնայած որ ինչպես ցույց է տալիս փաստագրությունը, այդ ամենը մշակված է եղել Մոսկովյան ԿԳԲ-ում մշակված « Գողգոթա » ծածկանունը կրող գաղտնի պլանի շրջանակներում: « Միխախիլ Լյուբիմով ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ՝ « ԳՈՂԳՈԹԱ » ՕՊԵՐԱՑԻԱՆ »:

Շարունակությունը այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing