Լրահոս

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին (մաս 4)

 

monthe-m

Սկիզբը այստեղ

*9 Չնայած հետագայում 1993 վազգեն սարգսյանը իրեն իշխանության բերած Մարիուս Յուզբաշյանի սպանության գլխավոր կազմակերպիչն էր: (1993 թվականի հուլիսի 21, առավոտյան Երեւան, Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը: Փաստագրություն) Ինչպես տեսանք վերևում նշված փաստերը ԱՍԱԼԱ-յի մարտիկների սպանությունները անմիջական կապ ունեն Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ նրան ձեռնտու չէր, որպեսզի մրցակիցներ ունենա, կամ իր ալան-թալանին խանգարողներ, այդ պատճառով պատերազմի ժամանակ և դրան նախորդող ժամանակահատվածում նա ամեն միջոցներով ոչնչացնում էր իրեն խանգարողներին: Սակայն մնացած մանրամասնությունները հաջորդում, վերադառնանք Տիգրան Նաղդաալյանի սպանությանը վերավերող փաստերին:

Այդպիսով Նաղդալյանի սպանության « բոլոր ձերբակալվածները Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Հինգը Մարտունի քաղաքից են, մեկը` Հադրութից: Ընդ որում, նրանցից մեկը ներկայումս Մարտունու զինվորական դատախազության աշխատակից է, այսինքն` զինծառայող: Երեքը նախկինում դատված են եղել: Ձերբակալված են Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի եղբայրը` Ջանիկ Հարությունյանը, Սամվել Աբրահամյանը (մականունը` Ցավ), Ֆելիքս Առուստամյանը ( նախկինում ծառայել է բանակի հետախուզությունում), Հովիկ Ավագյանը: Վերջինս Լեոնարդ Պետրոսյանի հեռավոր ազգականն է: Իսկ ձերբակալված վեցերորդ անձի (հադրութեցու) անուն ազգանունը դեռեւս չենք կարողացել պարզել: Ցավով պետք է նշեմ, որ բոլոր ձերբակալվածներն էլ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: Ջոն Հարությունյանի մյուս եղբայրը` Ռաջիկը, զոհվել է պատերազմում: Հանցավոր խմբի ղեկավար ամենայն հավանականությամբ Սամվել Աբրահամյանն է` Ցավը: Նա երեք երեխայի հայր է, ունի երկու դատվածություն: Առաջին անգամ Մարտունու քաղխոհրդի նախագահին ծեծելու, երկրորդ անգամ` բանտից փախչելու եւ այդ ընթացքում աշխատողներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: 1992թ. փետրվարին Վիլիս մեքենան, որի մեջ գտնվում էր նաեւ Ցավը, Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում պայթեց ականի վրա: Նրա ոտքը կտրվեց, վնասվեց աչքը: Մարտունու քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ նա առաջադրել էր իր թեկնածությունը: Մեր ունեցած տեղեկություններով` ՏՏ մակնիշի ատրճանակը, որով սպանել են Տիգրան Նաղդալյանին, գրանցված է Մարտունու ՆԳ բաժնում, այսինքն` ծառայողական զենք է: Սակայն այն երկու ամիս գտնվում էր Սամվել Աբրահամյանի` Ցավի մոտ: Հասկանալի չէ, թե ինչպես է ծառայողական զենքը հայտնվել Սամվելի մոտ: Սակայն այս տվյալը ճշտել հնարավոր չեղավ: Զենքի մասին մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն` այս զենքով կատարվել է մեկ այլ սպանություն: Չի բացառվում, որ այս քննությամբ բացահայտվի աղմկահարույց մեկ այլ սպանություն եւս, եւ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել » :

*10 . (Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան ) Ինչպես արդեն նշել էի գալիս է փաստերի ամենակարևոր հատվածը որն էլ կապված է Մոնթե Մելքոնյանի հետ: Հիշեցնեմ միայն այն փաստը, որ պատերազմի ժամանակ Կոմկուսի այսինքն ԿԳԲ – ի կողմից կազմակերպված քրեական տարրերից ու թմրամոլներից ստեղծվեց զինված խմբավորումներ, որոնք ուղղորդված էին քաոս ու անարխիա սերմանելու ազգային շարժումը վիժեցնելու համար, այդ մասին ավելի լավ ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոս, հետախույզ և լրագրող` Վարդան Հովհաննիսյանը իր « Ովքեր են Ասֆալտի Ֆայինները » հոդվածում: Այդպիսով վերադառնանք Տիգրան Նաղդալյանի գործի փաստագրությանը. « ՀՀՇ -ի Ջոնիկ Հարությունյանն այս խմբից էր: Խմբում ընդգրկված տղաներն ավելի շատ հայտնի էին թմրանյութեր օգտագործելով: Մարտունիում այս խմբի հետ կապված բազում պատմություններ են եղել:

1992 թ., երբ Մոնթե Մելքոնյանը դարձավ Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, խնդիրներ առաջացան այս խմբի հետ: Մոնթեն կանչեց Արտիկին եւ ասաց, որ նրանք պետք է դիրքում հերթապահեն: Արտիկը պատասխանեց. « Մենք կռվող տղաներ ենք եւ միայն կռիվներին ենք մասնակցելու »: Մոնթեն էլ բարկացած ասաց. « Ինձ կռվող տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Հենց այս խոսակցությունից հետո էր խորացել հակասությունը Մոնթեի եւ քաղաքում անընդհատ « ռազբորկաների » մեջ գտնվող Արտիկի խմբի միջեւ: 1993-ի հունվարին խմբի տղաները գողացան Մարտունիում Արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ « գնդապետ (այսօր գեներալ) Հմայակ Հարոյանի վիլիսը եւ տարան Ստեփանակերտ: Այս հակասությունն այն ժամանակ չկարողացավ հարթել նույնիսկ Սամվել Բաբայանը: Մոնթեն որքան էլ պայքարեց Հ. Հարոյանին Մարտունիում պահելու համար, որեւէ արդյունքի չհասավ: Գնդապետ Հարոյանը ստիպված ժամանակավորապես լքեց Մարտունին: Արտիկի խումբը գնալով դարձավ անվերահսկելի մի կառույց: 1993-ի մայիսին Մոնթեն Ստեփանակերտի ղեկավարության առջեւ պայման դրեց` կամ իրեն պետք է թույլ տան զինաթափել խմբին, կամ ինքը կհեռանա Մարտունուց: Ստեփանակերտից Մարտունի եկան Զինվորական ոստիկանության աշխատակիցները, զինաթափեցին խմբին եւ ձերբակալեցին: Որոշ ժամանակ անց խմբի անդամները ազատ արձակվեցին եւ ընդգրկվեցին ինքնապաշտպանական ուժերում: Խմբի տղաները լավ կռվողների համբավ ունեին: Հրադադարից հետո տղաներից մի քանիսը մնացին բանակում, մյուս մասը զբաղմունք չուներ: Նրանք մշտապես թմրանյութ էին օգտագործում: Հաշիշն անպակաս էր նրանց մոտից: Պատերազմի տարիներին` 1992-ի մարտին խմբի տղաներից մեկը, որը հետագայում մեծ չափաքանակով թմրանյութ օգտագործելուց մահացավ, մի անգամ նույնիսկ ինձ հաշիշ առաջարկեց: Մեր ունեցած տվյալներով` ՀՀ Գլխավոր դատախազությունը որոշել է բերման ենթարկել Արտիկին: Հնարավոր է` երկրորդ անձը, որի մասին մարտի վեցին որպես հետախուզվող նշել էր ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը, հենց Արտիկն է: Ըստ որոշ լուրերի` դեկտեմբերին նա գտնվում էր Երեւանում » :

*11. (Ո՞վ է տալիս կրակելու հրամանը– 3 Էդիկ Բաղդասարյան ) Փաստորեն ինչպես տեսնում ենք այդ հանցախումբը պատերազմի ժամանակ զբաղվում էր ալան-թալանով, սպանություններով ու թմրադեղերի սիրահար էին: Կարծում եմ այս ամենը հիմնավորում է վերոհիշյալ « Ասֆալտի Ֆիդայինների » փաստը, այն որ Մոնթե Մելքոնյանը նրանց հետ թշնամացել է, հիմնավորում է այն փաստը, որ այդպիսի հանցագործները երբեք չեն կարող հայրենասեր լինել ու այդպիսի տականքները երբեք վիրավորանքը « կուլ » չեն տալիս, այսինքն` « պարտքի տակ չեն մնում »: Այն որ Մոնթեի հետ առճակատումը պետք է ավարտվեր նրա սպանությունով: Իսկ այն փաստը, որ այդ հանցախումբը անկառավարելի էր նշում է աղբյուրը, ու նույնիսկ Ղարաբաղի պաշտպանության ղեկավար Սամվել Բաբայանը չի կարողացել նրանց սանձել: Այդ ամենը կնշանակի, որ այդ հանցախմբի ետևը կանգնած է եղել շատ ավելի հզոր մարդ, քան Սամվել Բաբայանն էր: Ինչպես հայտնի է Սամվել Բաբայանի կողմից գրված Վազգեն Սարգսյանին ուղղված նամակներից մեկում նա հաստատվում էր, որ իրեն խանգարում են աշխատել, ո’չ միայն Հայասատանի իշխանությունները, այլև Արցախում գործող հանցագործ խմբավորումներ, և իզուր չէր նա հենց այդ նամակը ուղղել Վազգենին: «Սամվել Բաբայանի « հույժ գաղտնի » նամակը Վազգեն Սարգսյանին »: Սամվել Բաբայանի նամակում ամեն ինչ ասված էր, և բոլորը գիտեին, որ Վազգեն Սարգսյանը շատ հզոր ուժ էր ներկայացնում, մանավանդ որ նրա անմիջական հրամանները կատարում էր Մանվել Գրիգորյանը, Շմայսը, Սարոյան Սեյրանը և իրեն հավատարիմ հանցագործներ և բացառված չէր, որ Արթիկի խումբը կատարել է նրա անմիջական հրամանները` ոչնչացնելով ճակատային գծում ազնիվ ու հայրենասեր հրամանատարներին ու մարտիկներին, հնարավոր է, որ հենց դա էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի Մոնթե Մելքոնյանը հայտարարի. « Եթե հասա Երևան, Վազգենի ոտքից բռնելու եմ և դուրս շպրտեմ նախարարությունից »: Դե պարզ բան էր, որ Վազգենը այդ խոսքը չէր մարսելու և Արթիկի հանցագործ խմբին հանձնարարելու էր Մոնթե Մելքոնյանի սպանությունը: Չնայած ազնիվ հրամանատարների սպանությունների փաստերը բավականին շատ են քանի անհայտ պայմաններում սպանվեցին ճանաչված ու տաղանդավոր հրամանատարներ` ԼՂՀ ի ղեկավար Արթուր Մկրտչյանը, « Բեկորը » Աշոտ Ղուլյանը, Սամվել Շահմուրադյանը, Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը, Մարտակերտի հրամանատար Վագիֆ Գալստյանը, Հատուկ Գնդի հրամանատար, գնդապետ Վոլոդիա Կարապետյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` Նորայր Դանիելյանը, և Սիսիանի Հրամանատար` Վուրգ Ոսկանյանը և ուրիշներ: « 1993թ. հոկտեմբերի 18-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, Ստեփանակերտ քաղաքից Դրմբոն վերադառնալու ճանապարհին դավադիր գնդակը կտրվեց Նորայր Դանիելյանը կյանքի թելը »:

*12. Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ ՆՐԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉՏԵՍԱԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ Ինչպես համոզում են փաստերը Վազգենի մասնակցությունը հերոսների ոչնչացման գործում ակնհայտ է և հենց Արմեն Սարգսյանը Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը տվել է իր եղբոր դահիճներին, որոնք անկաշկանդ գործել են… Իզուր չէր, որ հանցախմբի անդամները զբաղեցնում էին բարձր պաշտոններ ու անձեռնամխելի էին, ու վստահելի գործընկերներ էին Արմեն Սարգսյանի պատվերը իրականացնելու համար: Հետաքրքիր է նաև մեջ բերել Սամվել Բաբայանի նամակից մի հատված, որը ուղված էր Վազգեն Սարգսյանին « Պարոն նախարար. Ընդհանրապես այն համոզմանն եմ հանգել, որ մեր միջեւ կայացած, բաց թե փակ, զրույցներն իրենք ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցրել: Այսուհանդերձ՝ էլի չեմ գտնում, թե ե՛ս Ձեզ պիտի սովորեցնեմ կամ թե ի՛մն է վերին ատյանի ճշմարտությունների մենաշնորհը. ո՞վ գիտե կամ ո՞վ հետո իմանա՝ գուցեեւ ճիշտը Դուք եք: Բայց խնդիրը դա էլ չէ: Այս ժողովուրդն է մեղք: Եվ ինչո՞ւ միայն Արցախի: Գտնում եմ, որ Հայաստանում վիճակն անգամ ավելի վատթար է, բայց ինձ իրավունք չեմ վերապահում դատել « համայն հայության » մասին եւ նրա անունից: Իսկ ամենամեծ մտավախությունս իրոք այն է, որ կարող ենք անդառնալի կորուստներ տալ ( եթե արդեն չենք տալիս) Արցախի գերխնդրում: Հրադադարից հետո անցած 4 տարում շուրջ 300 ( երեք հարյուր ) հաղթող տղերք են հեռացել այն հողի սահմաններից, որ այնպես անձնուրաց պաշտպանել են: Մի՞թե սա չէ տագնապի ամենաբարձր ազդանշանը: Չեն կարողանում, ուրեմն, ոչ միայն տնտեսապես գոնե յոլա գնալ, այլեւ չեն հավատում իշխանությունների ուղեգծին »:

*13. Սամվել Բաբայանի « հույժ գաղտնի » նամակը Վազգեն Սարգսյանին Ինչպես տեսնում ենք Սամվել Բաբայանի հրաժարականը պայմանավորված էր հենց այս դավաճանությունների փաստերը հաշվի առնվելով, իզուր չէր, որ շատ ականատեսներ ու վկաներ հաստատում էին որ ազատամարտիկների ոչնչացման ծրագրի հեղինակը եղել է Վազգեն Սարգսյանը, որը « Կռազի » շոֆեռ Մանվել Գրիգորյանին պետք է անվանի հերոս, իսկ իսկական հերոսներին թիկունքից պետք է դավադրաբար ոչնչացնի: Ավարտելով վերջում ավելացնեմ Վազգեն Սարգսյանի զոհերից մեկի` տիկին Սվետլանա Մարգարյանի գրքից մի հատված: Սվետլանա Մարգարյանը և նրա եղբայրները Արտաշատի « Անկախության Բանակի » մարտիկներ էին և մի քանի տարի շարունակ ԿԳԲ ի նկուղներում խոշտանգվեցին Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպված դավադրությունից, ՀԱԲ ի հայրենասեր ու ազնիվ մարտիկներից շատերը խոշտանգվեցին և հետապնդվեցին: « Ինչպե՞ս եղավ, որ ոչնչով աչքի չնկած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգենը, Արարատից հանկարծ կայծակնային արագությամբ հասավ Երևան և նույն արագությամբ էլ, առանց որևէ մի մարտի մասնակցած լինելու, առանց թշանում դեմ մեկ գնդակ արձակած լինելու, հայտնվեց ՊՆ Նախարարի աթոռին, աջ ու ձախ անխնա թալանելով երկրի հարստություններն ու լցնելով Շվեցարական Բանկերը և անպատիժ կատարելով ամենազազրելի հանցագործությունները, արժանացավ նաև ազգային հերոսի կոչման… ( 100%-ով էլ անցած լինեք, մեկ է, իշխանությունը չենք հանձնելու: Մենք ենք հաղթել, մենք էլ վայելելու ենք- 1996-ի կեղծված ընտրությունների համար փողոց դուրս եկած ժողովրդի վրա կրակ բաց անելուց հետո հայտարարեց Վազգենը ):

*14. ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այն հարցը թե ինչո՞վ էր պայմանավորված Տիգրան Նաղդալյանի սպանությունը, և ի՞նչն էր պատճառները: « Նրանք ասում են` շարքից հանեցին հոկտեմբերի 27-ի կարեւոր վկային: Մոտենում էր « Հոկտեմբերի 27-ի » գործով Տիգրանին դատարան հրավիրելու ժամանակը: Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը: Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները պնդում են, որ դահլիճում նկարահանված տեսաժապավենը մոնտաժված է: Մյուս հարցն այն է, թե որպես « Հայլուրի» թղթակից Ազգային հեռուստատեսության աշխատակից եւ 27-ի գործով վկա Տ. Նազարյանը ինչպես է ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այս վարկածը պնդողներն ասում են. « Կան ուժեր, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Տիգրանը չպատասխանի այդ հարցերին »:

* 15 Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Նաղդալյանի ցուցմունքից հետո ժողովուրդը կիմանար, որ ոչ թե Նաիրի Հունանյանն է ոճրագործը, այլ վազգեն սարգսյանը, որը պատերազմի ժամանակ թիկունքից ոչնչացնում էր ազատամարտիկներին, որը թալանում էր ոչ միայն Հայաստանի ժողովրդի տարիների ստեղծածն, այլև թալանում էր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվությունները ու կտապալվեր սպարապետացված հրեշի հերոսական միֆը… Այդ պատճառով Արմեն Սարգսյանը լռեցրեց Տիգրան Նաղդալյանին

Եզրակացությունը ըստ Հոգեբան-Կրիմենոլոգ Գեհենի Առաքել


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing