Լրահոս

Ովքեր սպանեցին Մոնթե Մելքոնյանին (մաս 1)

 

monthe

Վերջերս հետաքրքիր փաստեր գտնելով փորձել եմ վերարտադրել պատմությունը, երևի իմ աշխատանքային փորձի շրջանակներում, որպես հոգեբան-կրիմենոլոգ կփորձեմ վերարտադրել ժամանակի ամենասարսափելի ոճիրներից մեկը` Մոնթե Մելքոնյանի Սպանությունը:

Հիշեցնեմ, որ հիպոթեզի վրա հիմնված վերարտադրությունը կարող է բացահայտել հանցանքի իսկությունը, որն էլ հնարավորություն է տալիս վերանայել փակված քրեական գործը, անկախ գործի հնության ժամանակահատվածից:

Այդպիսով հայտնաբերված փաստերից, որոնցից օգտվել եմ, դրանք վերաբերվում են վազգեն Սարգսյանի կրտսեր եղբորը` Արմեն Սարգսյանին, որը իրականացրել էր լրագրող, « Հանրային հեռուստառադիո » ընկերության խորհրդի նախագահ` Տիգրան Նաղդալյանի սպանությությունը:

Այդպիսով վարձու մարդասպաններին, որոնց վարձել էր Արմեն Սարգսյանը, ծնունդով Ղարաբաղի քաղաքացիներ էին: Արմեն Սարգսյանը որտեղի՞ց կարող էր ճանաչել մարդկանց, որոնք առհասարակ կապ չունեին Հայաստանի հետ, և տրամաբանորեն ոչ մեկ չէր կարող մի այդպիսի հանձնարարություն պատվիրել` նկատի ունեմ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, մարդկանց, որոնք անծանոթ են և անտեղյակ գործից: Չհաշված, որ սպանության մասնակիցներից մի քանիսն են, որոնք օգնել են և միջնորդել հետագա գործողությանը, ավելի ճիշտ պատվերը կատարելու համար: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Արմեն Սարգսյանը խնդիր չուներ Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվերը տալ մեկ ուրիշին` օրինակի համար իր եղբոր` Վազգեն Սարգսյանի սանիկներին` Մանվել Գրիգորյանին կամ Սեյրան Սարոյանին, ամենավերջին դեպքում Շմայսին` Առաքել Մովսեսյանին, որոնք « աշխատանքային » փորձ ունեին սպանության բնագավառում, և պատրաստ էին նույնիսկ անվճար իրականացնել Արմեն Սարգսյանի պատվերը:

Սակայն կնշանակի, որ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը այնքան էլ լուրջ գործ չէր, որպեսզի Մանվելի գլխակերներին հանձնարարի, ուստի պատվերը նա հանձնարարել էր իր եղբոր` վազգեն Սարգսյանի կողմից վստահված մարդասպաններին` Ջոն Հարությունյանին ու նրա հանցախմբին:

« 2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրած եւ իրականացրած անձանց դատվարությունը սկսվել էր հուլիսի 28-ին:

Հիշեցնենք, որ սպանությունը բացահայտվեց շատ արագ` մարտի հինգի երեկոյան. Նախագահական ընտրությունների օրն այդ մասին հայտարարվեց հանրային հեռուստատեսությամբ: Այս դեպքն առանձնահատուկ էր նաեւ այն իմաստով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպանության բացահայտման համար նշանակվել էր 250 հազար դոլար պարգեւ: Դատախազության ներկայացրած մեղադրանքով սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն է` 1999թ. խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արմեն Սարգսյանի մյուս եղբայրը` Արամը, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից է:Տ. Նաղդալյանի սպանության պատվիրատու Արմեն Սարգսյանին եւ սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանին: Նա կատարում էր Արմեն Սարգսյանի հանձնարարությունները: Սպանությունը կատարելու համար 75 հազար դոլարը նա է վերցրել Ա.Սարգսյանից եւ դրա մի մասը փոխանցել մարդասպանին: Ըստ գործի` պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակ են եղել Հովհաննես Հարությունյանն (մականունը` «Ապեր») ու Գեղամ Շահբազյանը։ Ա. Սարգսյանն իր վերջին խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ողջ ընթացքում նախկին մեղադրյալների գրեթե բոլոր ցուցմունքները հակասել են ոչ միայն իրենց, այլեւ մյուս մեղադրյալների ցուցմունքներին: Նա նշեց, որ այդ ցուցմունքները նախաքննության ընթացքում հարմարեցվել են իր ցուցմունքներին: Ա. Սարգսյանը գտնում է, որ դատաքննությունն այս գործով ոչինչ չի պարզել »:*1 ( Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով ) Ինչպես արդեն ներկայացրեցի Արմեն Սարգսյանի և մնացած հանցագործների ցուցումները միշտ փոփոխվել է, քանի որ վերը նշված գեներալներն ու « սպարապետի » հանցախմբի մյուս անդամները որոնք գտնվում էին իշխանության վերին օղակներում, մանավանդ Գագիկ Ջհանգիրյանը ու Հովիկ Աբրահամյանը այդ թվում բարձրաստիճան այրեր, ընդհուպ նախագահը կարող էին ճնշում գործադրել քնչական խմբի վրա, որոնք վարույթը այլ ուղղությունով էին տանում` անտեսելով փաստերը և վկանների տարակարծիք ցուցմունքները:

Այդպիսով ինչպես գիտենք « Դատարանում ամբաստանյալ Ա. Սարգսյանը նաեւ արձանագրեց, որ դատելով քրգործի նյութերից, « Ապերը » Տ. Նաղդալյանին սպանելուց հետո եւ մինչ այդ էլ հանցախմբի անդամներին ֆինանսավորել է:

Շարունակությունն այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing