Լրահոս

ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ՈՒՍԱՆՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

16111202_1289011161185672_468718159_n-600x600-1

ArmLur.am-ին Վարդանանց փողոցում հունվարի 11-ին տեղի ունեցած սպանության դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ նշված օրը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի և մասնակիցների վերաբերյալ, պարզվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Չատիկյանը, որը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է հենց այն երիտասարդը, ով հարվածել է Վահե Մուրադյանին, ինչի հետեւանքով նա մահացել է, իսկ Ռաֆֆի Մարտիրոսյանը գտնվում է հիվանդանոցում: ArmLur.am-ը պարզեց, որ վերոնշյալ երիտասարդները Երեւանի պետական համալսարանի ուսանողներ են, իսկ վիճաբանության մասնակցել են ոչ միայն վերոնշյալ անձիք այլ նաեւ մի խումբ տղաները: Ասել է, թե եղել է տղայական «ռազբորկա»: Իսկ ինչն է եղել պատճառը, որ երիտասարդները չեն կարողացել միմյանց հասկանալ: Մեզ հասած տեղեկություններով` տղաների վիճաբանությունը սկսել է մի արտահայտությունից, որն էլ դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմություն: Նշենք, որ ձերբակալվածը Կարեն Չատինյանն է, իսկ ահա այս օրերին, մեզ հասած տեղեկություններով, նրա հետ վիճաբանության մասնակից ոմն Գեւորգին, Սերգեյին եւ Դավիթին իրավապահները բերման են ենթարկել: Նշենք, որ Վահե Մուրադյանն ԵՊՀ-ի ուսանող էր, սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Երևանում հարաբերությունների պարզմանը, որը հանգեցրել է 18-ամյա երիտասարդի սպանությանը, մասնակցել են ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ու տեղեկատվական անվտանգության ֆակուլտետների ուսանողներ: Ողբերգությամբ ավարտված դեպքի կիզակետում հայտնված ուսանողներին են միացել նրանց համակուրսեցիները եւ մի քանի այլ ուսանողներ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում: Դեպքից հետո նրանցից շատերը հարցաքննվել են, ներկայացրել են որոշ հանգամանքներ: Ցավոք, հերթական անգամ ականատես ենք լինում դեպքի, երբ կես կատակ-կես լուրջ ասված արտահայտությունը մարդկային կյանք է խլում:

Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության եւ ծանր մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://armlur.am/637568/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing