Վրաերթ Աբովյանում. 79-ամյա տղամարդ է մահացել

31

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում օգոստոսի 1-ին վրաերթի է ենթարկել 79-ամյա Լեւոն Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարգարյանը հիվանդանոցում  գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache