Լրահոս

Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով

 

timthumb (1)

lratvakan.am-ը գրում է.   Վրաստանը մտադիր Է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ Է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա բի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Դա մշտական գործընթաց Է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել Է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց Է: Դրա համար մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն Է, որ այդ ուղղությամբ միշտ առկա Է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել Է Քափանաձեն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing