Վրաստանի սևծովյա ավազանում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ

47

Վրաստանի Գրիգոլեթի սևծովյա ավանում փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է փրկել ՀՀ քաղաքացի 33 ամյա մի կնոջ, որի անունը չի հրապարակվում: Փրկարարները օգնել են կնոջը դուրս գալ ջրից և սկուտերով տեղափոխել ափ: Այստեղ նրան ցուցաբերվել է առաջին օգնություն: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:

Վրաստանի արտակարգ իրավիՃակների ծառայությունը երկրի սևծովյա ավազանում հանգստացողներին զգուշացնում է ծովում սպասվող փոթորկի մոտեցման մասին: Սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ, հետևաբար ծովում լողալն արգելվում է: Ծովի առափնյա  հատվածում արդեն տեղադրվել են փոթորիկ ազդարարող և լողալն արգելող կարմիր դրոշներ:

Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև սեպտեմբերի 5-ը: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ եթե նշված ժամկետից շուտ կարմիր դրոշները փոխվեն սպիտակներով, դա կնշանակի՝ փոթորիկի վտանգն անցել է և թույլատրվում է լողալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache