good-banner
Լրահոս

Վրաստանի տարածքով ՌԴ-ն եւ Հայաստանը միացնող գազատարի պայթյունի կազմակերպման համար Թուրքիա՞ն է վճարել

 

f744f3437774fb9f135638b326d25c90f3531537

news.am — Վրաստանի տարածքով Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող գազատարի պայթյունի փորձի գործով մեղադրվողներից մեկն 50 հազար դոլարի փոխանցման էր սպասում. ենթադրվում է, որ գումարը փոխանցվելու էր Թուրքիայից: Այս մասին հայտնել է «Քվիրիս պալիտրա» թերթը՝ վկայակոչելով Վրաստանի Պետանվտանգության ծառայությունում իր աղբյուրին: Խոսքը Բեքա Բեքաուրիի մասին է:

Օգոստոսի 22-ին Պետանվտանգության ծառայությունը հաղորդել էր ահաբեկչության նախապատրաստման գործի բացահայտման եւ յոթ մարդու կալանավորման մասին, այդ թվում՝ պարեկային ոստիկանության աշխատակցի: Ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել այն գազատարը, որով Ռուսաստանից բնական գազ է մատակարարվում Հայաստան: Նրանք գտնվում են նախնական պահման խցերում:

«Զրույցի ժամանակ ես նրան հարցրել եմ, թե ում հանձնարարությունն էր կատարում եւ ով է ֆինանսավորել: Բեքաուրին այդ հարցին հոդաբաշխ պատասխան չի տվել, սակայն ասել է, որ արտասահմանից 50 հազար դոլարի էր սպասում, իսկ հետո լեզվի սայթաքում թույլ տալով ասել է՝ ենթադրաբար Թուրքիայից: Թե ով էր պատվիրատուն, Բեքաուրին կոնկրետ չի ասել»,- աղբյուրի խոսքն է մեջբերել թերթը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am