ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ, ԻՍԿ ԱՄՈ՞ԹԸ

0

hraparak.am -Վերջին շաբաթներին հանրապետությունում տեղի ունեցածը վկայում է, որ իշխանությունները՝ ՀՀԿ-ի տեսքով, ամբողջությամբ ճիշտ չեն գնահատում իրավիճակը եւ առայժմ չեն փորձում «Մերժիր Սերժին» համազգային ծրագրի գործառույթների շրջանակներում հետեւել իրենց առաջնորդին:

ԱԺ-ում մայիսի 1-ին տեղի ունեցածը վկայում է, որ քաղաքացիների մոտ վստահությունը կորցրած ՀՀԿ-ն դեռ փորձում է հարցեր տալ՝ առանց հասկանալու, որ «պետականամետ» ՀՀԿ-ն եւ նրա ներկայացուցիչները այդ հարցերը պետք է ժամանակին տային Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

Քաղաքացիները հարցաշարը կարող էին կազմել այնպես, որ ՀՀԿ-ն կարողանար այն բարձրաձայնել.

Ինչպե՞ս եղավ, որ ՀՀ-ի արտաքին պարտքը դարձավ շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք ՀՀ-ից դուրս տարվեց ավելի քան 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպե՞ս եղավ, որ ազգաբնակչության 30%-ն աղքատացավ, իսկ ՀՀԿ-ի օլիգարխ իշխանավորը դարձավ վարկատու:

Ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ի օլիգարխիկ իշխանավորներն արտերկրներում առանձնատներ ունեցան, իսկ Գյումրին մնաց տնակներում:

Ինչպե՞ս եղավ, որ ներգաղթ չեղավ, իսկ արտագաղթը հասավ 400 հազարի:

Ինչպե՞ս եղավ, որ գերդաստաններով իշխանությունում հայտնվեցին, իսկ գործազուրկների թիվը դարձավ 18%:

 Ինչպե՞ս եղավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների զավակները սահմանում զոհվեցին, իսկ ՀՀԿ-ի զավակները բանակ չզորակոչվեցին:

Ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ պատգամավորները տարիներով ԱԺ-ում եղան, բայց նրանց դեմքով չճանաչեցին, կամ էլ նրանց ելույթը ծաղրի վերածվեց:

Ինչպե՞ս եղավ, որ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները հանրության առջեւ կամ լրատվամիջոցների ներկայությամբ հարցազրույց չտվեցին, իսկ Պոզների հետ հարցազրույցը պարզապես ծաղր էր:

Ինչպե՞ս եղավ, որ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները Գյումրիում ընտրություններում մշտապես մերժվեցին, բայց անմարդաբնակ հասցեներում փայլուն հաղթանակ տարան:

Եվ, վերջապես՝ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ն, ժողովրդի մոտ վստահությունը կորցրած, այդքան տարի մնաց աթոռին կառչած:

Հավանաբար՝ ՀՀԿ-ն կորցրել է ամոթի զգացումը…:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache