Լրահոս

Վստրեչի Ապերը փորձում է ճնշել Սարի Թաղի բնակիչներին

 

sari-tax2

politik.am —    Երեկ երեկոյան լարված իրավիճակ էր նաեւ Սարի թաղում: Մասնավորապես lragir.am-ից տեղեկանում  ենք, որ Սարի թաղի մի խումբ բնակիչների ցանկացել են միանալ եւ իրենց աջակցությունը հայտնել պայքարող քաղաքացիներին, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը եւ նրանց թույլ չեն տվել:

Ոստիկանները պատասխանում էին,  որ եկել են իրենց անվտանգությունը ապահովելու համար: Ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ բախում է սկսվել. բնակիչները հարվածել են ոստիկաններին, նրանց վրա քարեր են նետել: Ինչից հետո ոստիկանությունը մի քանի անգամ օդ է կրակել:

Ահա այս ամենից հետո տեղեկություններ են տարածվում, որ քրեական հեղինակություն Վստրեչի Ապերը ամեն կերպ փորձում է վախեցնել Սարի Թաղի թաղային հեղինակություններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին թույլ չտան, որ բնակիչները շարունակեն անհնազանդությունը:

Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպիսի արդյունքների են հասել քրեական հեղինակությունները և արդյոք կարողանալու են ճնշել ընդվզած քաղաքացիներին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing