Վտանգվա՞ծ չէ Նաիրի Հունանյանի անվտանգությունը

304

politik.am — Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը դեռ նոր է սկսել իր ընթացքը: Հեղափոխության առաջին փուլի ավարտը կլինի մայիսի 8-ին և իշխող ՀՀԿ-ն կարձանագրի, որ տարիներ շարունակ ապօրինաբար իր ձեռքում պահված իշխանությունը փոխանցում է ժողովրդին:

Հեղափոխության երկրորդ փուլը պետք է լինի իշխանության մյուս թևերի ինքնիշխանության վերականգնումը և հատկապես դատական իշխանության ինքնիշխանության վերականգնումը: Իրականության մեջ, դատական իշխանության ինքնիշխանությունը և անկախությունը ամենավտանգավորն է ՀՀԿ-ական իշխանության համար, քանի որ այս տարիներին եղել են դատական գործեր, որոնց որոշումները վստահություն չի վայելում հանրության լայն շրջանակների համար:

Կարծում ենք բոլորի համար է պարզ, որ ամենամեծ աղմուկ հանած և կասկածելի գործը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի գործն է: Նախորդ տարիների ընդդիմությունը, այդ թվում վարչապետի պաշտոնի հավակնորդ Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է հայտարարել, որ այդ գործը ամբողջապես բացահայտված չէ ու դեռևս պետք է պարզել, թե ում էր ձեռնտու ՀՀ պետական գործիչների սպանությունը: Բազմաթիվ անգամներ նաև մեղադրանքներ են հնչել,  որ Հոկտեմբերի 27-ի շահառուն նրանից հետո եկող իշխանություններն էին, որոնք նաև չէին ստեղծում պայմաններ, որպեսզի գործը ամբողջապես բացահայտվեր:

Եվ հիմա, երբ իշխանության է գալիս անձ, որը վայելում է ժողովրդի վստահությունը, որը եղել է ընդդիմադիր և Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը, մարդ որը ինքն էլ կասկածում է Հոկտեմբերի 27-ի ամբողջապես բացահայտված լինելուն՝ հանրության շրջանում կա լեգիտիմ ակնկալիք, որ Հոկտեմբերի 27-ի գործը կարող է ամբողջապես բացահայտվել:

Եվ ահա այստեղ է հարց առաջանում՝ վտանգվա՞ծ չէ Նաիրի Հունանյանի և իր հանցախմբի անդմաների անվտանգությունը: Չէ որ, եթե իրականում նրանք գիտեն ավելին քան ասել են դատարաններում, ապա վտանգ կա որ կարող են խոսել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache