Լրահոս

Վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդները

 

Այսօր վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի եռյակը գլխավորողները՝ Էդմոն Մարուքյանը,  Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։

Բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան և այս պահին «Ելք» դաշինքը Վարդենիս քաղաքում շարունակում են քարոզարշավը:

Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։

Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։

Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան։»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing