Լրահոս

Վթարված ավտոբուսը ի՞նչ կապ ունի Մհեր Սեդրակյանի մտարիմների հետ

 

Այսօր Վրաստանի Մցխեթայի մունիցիպալիտետում տեղի ունեցած վթարի մասնակից հայկական պետհամարանիշով՝ Setra մակնիշի 24 OR 444 ավտոբուսը պատկանում է անհատ փոխադրողի, ով վերջերս է տուգանվել: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Նշված ավտոբուսը օգոստոսի 18-ին ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար տուգանվել է 450 հազար դրամով:Նախարարությանն այլ տվյալներ հայտնի չեն»,-հայտնել են ՏԿՏՏ-ի լրատվական ծառայությունից:

Politik.am-ի տեղեկացավ, որ ավտոբուսը աշխատում  է մի ուղևորափոխադրող կազմակերպության հետ, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից մեկին, իսկ ուղևորափոխադրող կազմակերպության գրասենյակը գտնվում է Սասունցի Դավիթի հրապարակին հարակից Ե/Գ կայարանի սպասասրահի հարակից շենքում:

Ստացվում է, որ Սեդրակյանի մտերիմները շարունակում են մնալ արտոնյալների շարքերում և անգամ պետական մարմինները չեն կարողանում դադարձեցնել նրանց անօրինական գործունեությունը:

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Ե/Գ կայարանի մոտակայքում գործող նշված ընկերության հետ, որպեսզի պարզենք արդյո՞ք իրենց ընկերության հաճախորդներն են գտնվել նշված ավտոբուսում: Ընկերության ներկայացուցիչը Politik.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ավտոբուսը իրենց ընկերության հետ որևէ կապ չունի. «Մեր ընկերությունը՝ «Տրանս տուր 57 12 12»-ը որևէ կապ չունի այդ ավտոբուսի հետ և ընդհանրապես մենք ավտոբուսներ չունենք: Մենք զբաղվում ենք այլ ընկերությունների տոմսերի վաճառքով և այդ վաճառքից ստանում մեր  բաժինը: Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ևս կապ չունենք: Իհարկե ճանաչում ենք մեր տարածքի նախկին պատգամավորին, սակայն որևէ այլ կապ չունենք»,-ասաց մեր զրուցակիցը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing