Լրահոս

Խաչիկ Մանուկյանի՝ իր իսկ ձեռքով կազմակերպված սուիցիդը

 

Որքան շարունակվի Խաչիկ Մանուկյանի ոչ ազնիվ ճանապարհով ձեռք բերված մանդատի և այն վայր դնելու կամ չդնելու թեման, այդքան ավելի վատ իր համար:
Բոլորին է պարզ, թե իրականում ինչ ստոր քայլի համար է Խաչիկը փախել երկրից և ինչու է խուսափում Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից:Թեպետ արդեն փրկու օր է,ինչ լուրեր են շրջանառվում, որ Մանուկյանը արտերկրից ինչ-որ կերպ փորձում է մեղմացնել իրավիճակը, սակայն նրա կողմից ձեռնարկված ցանկացած փորձ այդ ուղղությամբ անհաջողությամբ է պսակվում:Երեկ Մանուկյանն անգամ փորձեց իր համակիրների օգնությամբ «շուխուր» անել, թե իբր իր ընտրողներն են պահանջում, որպեսզի նա վայր չդնի մանդատը, սակայն այդ բողոք-հավաքույթին ընդամենը 10 մարդ էր հավաքվել, ովքեր հասկանալով, որ Մանուկյանի մտահաղացումը զուտ երազանքների շարքից է, իրենք ևս «ցվրվեցին»:

Թե ինչի է ուզում հասնել Խաչիկը իր այս չմտածված քայլերով, դեռ մնում է հարցական:Սակայն այս ստեղծված իրավիճակից կարծում ենք լավագույն ելքը Մանուկյանի համար կլինի, վայր դնել իրեն չպատկանող, սակայն մախինացիայի արդյունքում ձեռք բերված մանդատը և այն նույն լրատվականներով, որոնցով Խաչիկը փորձում էր իմիտացիա ստեղծել, թե իրենից խլել են մանդատը, բարձրաձայնել իրականությունը և ընդունել, որ ինքն անձամբ խախտել է քաղաքական պայմանավորվածությունը: Իսկ իր կողմից կատարված քայլը թե հետագայում ինչպիսի ազդեցություն կունենա իր և հասարակության հարաբերությունների վրա, դժվար չէ կանխագուշակել, քանի որ հանրությունը սիրում է խոսքի տեր, կայացած, պատասխանատու, ճիշտը խոսացող գործիչների, ոչ թե ընդհակառակը:

Հ.Գ. Ամեն դեպքում վերջին խոսքը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, նա ինչպես որոշի, այդպես էլ կհանգուցալուծվի Խաչիկ Մանուկյանի ճակատագիրը,թեպետ արդեն իսկ մամուլում հրապարակումներ կան, որ Խաչիկ Մանուկյանի հարցում Գագիկ Ծառուկյանն արդեն որոշում կայացրել է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing