Լրահոս

Խաղաղության աղավնիներ` դեպի Արարատ լեռը

 

1466947746-3445

yerkir.am-Հռոմի պապի հայաստանյան վերջին ժամերն անցան սուրբ Խոր Վիրապում, որտեղ աղոթքի ներքո վառվեց Հռոմի պապի նվիրած կանթեղը: Այնուհետև երկու եկեղեցիների հայրապետերը ուղևորվեցին դեպի  բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ, որտեղ զրուցեցին, նայելով Արարատ լեռանը և ընդունելով այն որպես կանգուն վկայություն, որ Աստված է հայ ազգի փրկությունն ու հույսը:

Եվ ուխտագնացության ամենատպավորիչ տեսարաններից մեկն իրականացրեցին` աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ` որպես խաղաղության նշան:

Այսպիսով, ավարտվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր: Քիչ անց նա կուղևորվի Զվարթնոց օդակայան, որտեղից կմեկնի Վատիկան:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing