Լրահոս

Խմբակային բռնաբարությունը հեռարձակել են Facebook Live-ով

 

iznasilovanie

Այսօր ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ցանկացած բան օնլայն հեռարձակել մեկ կոճակի օգնությամբ:Շվեդիայի Ուպպսալ քաղաքում 3 տղամարդ ձերբակալվել են քաղաքացուհու բռնաբարության կասկածանքով, որը հեռարձակել են ֆեյսբուքի ուղիղ եթերում:

Վաղ առավոտյան Ուպպսալի  ոստիկանություն զանգահարել է մի կին և ասել, որ տեսել է խմբակային բռնաբարություն ֆեյսբուքի փակ խմբերից մեկի ուղիղ եթերում:

Նրա խոսքերով վերջում տղամարդկանցից մեկը հռհռացել է և ասել այդ կնոջը»Քեզ բռնաբարել են»:

Ոստիկանությունը հաստատել է , որ իր աշխատակիցները նկատել են այդ տեսագրությունը ֆեյսբուքում և որ այն շատերն են տեսել:

Facebook Live ցույց է տալիս, թե քանի մարդ է միաժամանակ նայում հեռարձակումը և կինը, ով ոստիկաններին էր կանչել, ասել է որ այն դիտում էին մոտ 60 հոգի:Այլ տվյալների համաձայն՝ հետևողները եղել են ավելի շատ՝մոտ 200 հոգի:

«Երեքը մեկի դեմ,հա-հա-հա «,-նույնիսկ այսպիսի մեկնաբանություն են գրել:

Մի վկա էլ ասել է , որ տեսել է մի այլ տեսագրություն, որտեղ այդ կինը ասում է , որ իրեն չեն բռնաբարել, բայց մեդիայում քննարկվում է ,թ ե արդյոք նրան չեն ստիպել այդպես խոսել;

Շվեդիական պետական SVT հեռուստաայիքով հայտնել են, որ ոստիկանների ժամանման ժամանակ տղամարդիկ արդեն երկրորդ տեսահոլովակն էին նկարահանում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

bbc.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing