LifeStyle Նորաձևություն և ոճ

Խմեք սուրճ և մոռացեք ավելորդ քաշի մասին

 

caffe-1

Բնական սուրճի սիրահարների համար կա հիանալի նորություն` այս ըմպելիքը ոչ միայն կարող է առույգություն հաղորդել, այլև կորցնել ավելորդ կիլոգրամներ: Խոսքը կանաչ սուրճի մասին չէ, այլ իսկական սև սուրճի:

Եվ այսպես, նիհարելու համար ձեր առավոտյան սուրճին ավելացրեք դարչին:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․

— ½ թեյի գդալ դարչին
— 3 թեյի գդալ աղացած սուրճ
— 200 մլ ջուր։

Ուղղակի խառնեք աղացած սուրճը դարչինի հետ, լցրեք վրան սառը ջուր և եփեք սուրճը:

Եթե ձեզ դուր չի գալիս այսպիսի տարբերակ, ապա փորձեք պատրաստել սուրճը կոկոսի յուղով:

6686_caffe

Ձեզ անհրաժեշտ կլինեն.

— 3 թեյի գդալ աղացած սուրճ
— 2 թեյի գդալ կոկոսի յուղ
— 200 մլ ջուր:

Ավելացրեք աղացած սուրճի մեջ կոկոսի յուղը և խառնեք մինչև միանման զանգված ստանալը: Վրան լցրեք ջուր և եփեք:

coffe-2

Այսպիսի ըմպելիքը նվազեցնում է ախորժակը, այն պայմանով, եթե դուք չեք ուտում հետը թխվածկեղեն կամ կոնֆետ: Ցանկալի է նաև դրա մեջ չավելացնել շաքարավազ: Դիետոլոգները պնդում են, որ այսպիսի սուրճ խմելուց հետո, մարդկանց մոտ 4-5 ժամով կորում է ուտելու ցանկությունը:

Այսպիսի սուրճ կարելի է խմել ողջ օրվա ընթացքում, սակայն միաժամանակ պետք է պահպանել առողջ սննդակարգ, միայն այդ դեպքում արդյունքը տեսանելի կլինի:

Աղբյուր` ladynews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing