խորհրդարանից դուրս, և որոշիչն այդ մեծամասնությունն է լինելու. Հակոբ Բադալյան

2

azatutyun.am — Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի բավարար լծակներ՝ երկրում քաղաքական իրավիճակ, քաղաքական տրամադրություն փոխելու առումով։

Զուտ քաղաքական փոփոխությունների առումով, ըստ քաղաքական մեկնաբանի, առաջիկայում Հայաստանում շատ բան կախված է Ազգային ժողովում դե յուրե մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության «տրանսֆորմացիայից»։

«Զուտ քաղաքական փոփոխությունների իմաստով, եթե քաղաքական կոնֆիգուրացիայի մասին խոսենք, ապա առաջիկայում հետաքրքիրն այն է, ինչ տրանսֆորմացիաներ կլինեն Հանրապետական կուսակցության ներսում, որովհետև իհարկե գործադիր իշխանությունը Հանրապետականը թողել է, բայց դե յուրե մեծամասնությունը պահպանում է, և էս մեծամասնությունից շատ բան կախված է։ Ըստ այդմ շատ բան պարզ կլինի այն բանից հետո, թե ինչ փոփոխություններ կարող են լինել Հանրապետական խմբակցությունում, կլինեն արդյո՞ք խմբակցությունից դուրս եկող պատգամավորներ, կլինե՞ն կուսակցությունից ընդհանրապես դուրս եկողներ, մանավանդ, որ այսօր մամուլում տեղեկություն կար Կարեն Կարապետյանի դուրս գալու մասին՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է խոսքը։ Այսինքն՝ նրանից, թե ինչ տրանսֆորմացիաներ կլինեն դե յուրե մեծամասնության կազմում, շատ բան է իհարկե կախված», — ասաց Բադալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, առանցքայինն այն է, որ գործադիր իշխանության նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը փաստացի՝ դե ֆակտո, մեծամասնություն ունի խորհրդարանից դուրս, և որոշիչը հենց այդ մեծամասնությունն է լինելու։

«Այսինքն՝ այդ մեծամասնության կամքը և խորհրդարանում ուժերը, որոնք այս կամ այն քաղաքական դիրքավորում պետք է ունենան այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասով, պետք է անկասկած նկատի ունենան, թե իրենց դիրքավորմանն ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերելու հենց փողոցում և հրապարակում եղած մեծամասնությունը։ Այսինքն՝ զուտ քաղաքական, ոչ դե յուրե իմաստով, մեծամասնության խնդիր ունի խորհրդարանն ինքը, որովհետև այս պահին խորհրդարանը բացարձակապես չի արտահայտում հասարակական տրամադրությունները, բացարձակապես համահունչ չէ իր կազմով էդ հասարակական տրամադրություններին, և, իհարկե, խնդիրները, քաղաքական առումով, պայմանավորված են լինելու էս հարաբերակցությամբ՝ որքանով խորհրդարանը կկարողանա համահունչ և համարժեք լինել փողոցում ձևավորված, այսպես ասած, մեծամասնությանը», — ասաց քաղաքական մեկնաբանը։

Բադալյանը խնդրի արագ հանգուցալուծում չի տեսնում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache