Խորտակվեց եւս մեկ անջրպետ. Բաղրամյան 26-ի …

44

Խորտակվեց եւս մեկ անջրպետ. Բաղրամյան 26-ի դռները բացվեցին բոլորի առաջ

lragir.am   Հայաստանի Անկախության օրվա պաշտոնական ընդունելությանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բաղրամյան 26-ի վարչապետի նստավայրի ճաղավանդակները բացվեցին: Մարդիկ մտան տարածք, որը փակ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո: Այսպիսով, «խորտակվեց եւս մեկ անջրպետ իշխանության ու հանրության միջեւ:

«Հայաստանի իշխանությունը այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիները այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,  ասել է ՀՀ վարչապետը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache